ՀԱՅ ՍԱՄԲԻՍՏՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԿՎԵՐԱԴԱՌՆԱՆ 5 ՄԵԴԱԼՈՎ (տեսանյութ)
Արխիվ 12-16
ՀԱՅ ՍԱՄԲԻՍՏՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԿՎԵՐԱԴԱՌՆԱՆ 5 ՄԵԴԱԼՈՎ (տեսանյութ)

Սամբոյի Եվրոպայի 2015թ. առաջնության մրցումների վերջին օրը՝ մայիսի 17-ին , մեր մարզիկներից ևս մեկը՝ Վաչիկ Վարդանյանը /68կգ/ նվաճեց բրոնզե մեդալ: Հիշեցնենք, որ մրցումային առաջին օրը՝ մայիսի 15-ին, 74 կգ քաշային կարգում Մավրիկ Նասիբյանը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը, Էռնեստ Հայրապետյանը՝ 57 կգ քաշայինների մրցապայքարում երկրորդն էր, իսկՏիգրան Կիրակոսյանը հավասարը չունեցավ 52 կգ քաշային կարգում և հռչակվեց հին աշխարհամասի սամբոյի Եվրոպայի առաջնության չեմպիոն: Իսկ մրցումների երկրորդ օրը՝ մայիսի 16-ին, մեր մարզիկներից Մաքսիմ Մանուկյանը, ով հանդես է գալիս 57 կգ քաշային կարգում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը: Այսպիսով, Հայաստանի հավաքականը Հայաստան կվերադառնա 5 մեդալով՝ 1, ոսկե, 1 արծաթե, 3 բրոնզե:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
