Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԲՀԿ-ԱԿԱՆՆ` ԸՆԴԴԵՄ ԲՀԿ-ԱԿԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՄԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Արխիվ 12-16

ԲՀԿ-ԱԿԱՆՆ` ԸՆԴԴԵՄ ԲՀԿ-ԱԿԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ

ԽՈՇՈՐԱՑՄԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Եթե ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը դեմ է  համայնքների  խոշորացման ծրագրին, նույն խմբակցության պատգամավոր, տարածքային կառավարման  եւ տեղական ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը հակառակ կարծիքի է:

«Իրավունքի» հետ զրույցում Ստեփան Մարգարյանն ասաց, որ համայնքների խոշորացման ծրագիրը պետք է զուգորդվի համայնքների տնտեսական զարգացման հետ, հակառակ դեպքում ազգաբնակչությունը տեղաշարժ չի զգա: «Համայնքները պետք է կարողանան ինքնուրույն գումար հավաքել: Համայնքները  սեփական բյուջե պետք է հավաքեն: Տարեկան 100.000 դրամը  բյուջե եք համարո՞ւմ: Կարծում եմ`ծիծաղելի կլինի դրական պատասխանել: Հետեւաբար, պահանջել գյուղապետից ծրագիր իրականացնել, անիմաստ է: Համայնքներին  տրվող դոտացիան բավարարում է  միայն վարչական ապարատի պահպանմանը»,-մանրամասնեց պրն Մարգարյանը:

Անդրադառնալով իր գործընկերոջ Լյովա Խաչատրյանի այն պնդումներին, թե համայնքների խոշորացումը ոչինչ չի տալու` բացի ավելորդ տեղաշարժից, ոչ մի ծառայություն էլ չի մատուցվելու համայնքի բնակիչներին, պրն Մարգարյանն ասաց.  «Ես հարց եմ տալիս, ո՞ր ծառայության մասին է  խոսքը: Ինձ ասում են, թե տեղեկանք է ստանում: Ո՞ր տեղեկանքի մասին է խոսում: Գյուղապետարանը շատ վաղուց որեւէ տեղեկանք չի տալիս, տեղաշարժի հարց էլ չկա: Դա  շատ պարզունակ մտածողություն է»:

Հանձնաժողովի նախագահի տեղակալին հիշեցրինք Լյովա Խաչատրյանի խոսքերը, երբ քյովխեն գնում է, հետեւից գնում են գյուղացիները, երբ քյովխեն չունի «պեչատ», չկան լծակներ, նա գյուղում մնա, որ ի՞նչ անի: «Քյովխեն լինելու է: Գյուղապետն իր տեղում լինելու է: Իրենք ունենալու են  գյուղապետարանի ներկայացուցիչ, որը կատարելու է իր նախկին գործառույթները: Չի բացառվում, որ հենց համայնքը նշանակի այդ ներկայացուցչին»,- հակադարձեց   պատգամավորը:

Ինչ վերաբերում է համայնքների խոշորացման հանրաքվեի ցածր մասնակցությանը, Ստեփան Մարգարյանը չբացառեց, որ միգուցե որոշ գյուղապետեր են հորդորել  գյուղացիներին չմասնակցել հանրաքվեին` վախենալով իրենց պաշտոնը կորցնելուց:

Ի վերջո, ո՞րն է նախընտրելի տարբերակը համայքների խոշորացման հարցում:«Իդեալականը ինձ համար կլիներ այն, որ մենք ունենայինք  խոշոր համայնքներ»,- եզրափակեց տարածքային կառավարման հանձնաժողովի նախագահի տեղակալը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ