«ՀԱԿՆ-Ն ՈՒՆԻ ԻՐ ՏԵՍԱԿԵՏԸ, ՄԵՆՔ՝ ՄԵՐԸ». ԲՀԿ ԱՌԱՋՆՈՐԴԸ ՀԱԿ-Ի ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ ՉՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Արխիվ 12-16«ՀԱԿՆ-Ն ՈՒՆԻ ԻՐ ՏԵՍԱԿԵՏԸ, ՄԵՆՔ՝ ՄԵՐԸ». ԲՀԿ ԱՌԱՋՆՈՐԴԸ ՀԱԿ-Ի ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ ՉՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ԲՀԿ-ն չմիացավ ՀԱԿ-ի` էլեկտրաէներգիայի թանկացման համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկին, քանի որ կուսակցությունը կողմ է խորհրդարանական լսումներին: «Հարցն օպերատիվ լուծում է պահանջում, իսկ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը նշանակում է ամիսների տեւական աշխատանք այն դեպքում, երբ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, հավանաբար, կլինի հունիսին կամ հուլիսին»,- հիմնավորեց կուսակցության առաջնորդը:
ԲՀԿ առաջնորդը, այդուհանդերձ, չբացառեց ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը, եթե լսումներում բարձրացված խնդիրները լուծում չստանան:
Եթե ԲՀԿ-ը, ըստ էության, դեմ չէ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը եւ չի էլ բացառվում հանձնաժողովի ստեղծումը, ինչո՞ւ հանուն սոլիդարւթյան չմիացավ ընդդիմադիր գործընկերոջը: «Սոլիդարության խնդիր այս դեպքում բացարձակ չկա: Ի՞նչը խանգարեց ՀԱԿ-ին միանալ մեր նախաձեռնությանը: Իրենք ունեն իրենց տեսակետը, մենք էլ` մերը»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
