՛՛ԱՐԴՅՈ՞Ք ԲԱՑԱՌՎՈՒՄ Է, ՈՐ ԹՈՒՐՔԻԱՆ ԴԻՎԵՐՍԻԱ ԿԿԱԶՄԱԿԵՐՊԵՐ՛՛ Բ. ՊԻՊՈՅԱՆԸ ԹՈՒՐՔՐԱՅԻՑ ՆԵՐԿՐԱԾ ՀԱՎԵՐԻ ՄԱՍ
Արխիվ 12-16՛՛ԱՐԴՅՈ՞Ք ԲԱՑԱՌՎՈՒՄ Է, ՈՐ ԹՈՒՐՔԻԱՆ ԴԻՎԵՐՍԻԱ ԿԿԱԶՄԱԿԵՐՊԵՐ՛՛ Բ. ՊԻՊՈՅԱՆԸ ԹՈՒՐՔՐԱՅԻՑ ՆԵՐԿՐԱԾ ՀԱՎԵՐԻ ՄԱՍԻՆ
Տպավորությունն այնպիսին է, որ պետական բյուջեից սնվող պետական կառույցները սկսում են իրենց գործն անել այն ժամանակ, երբ որևէ հարց դառնում է հասարակական քննարկման առարկա: Նման աղմուկից հետո բավականին ուշացումով՝ մայիսի 7-ին Հայաստանի գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) ղեկավար Արմեն Հայրապետյանի հրամանով արգելվեց Թուրքիայից Հայաստան ներկրել մի շարք ապրանքներ: Դժվար է ասել, թե ինչ կլիներ, եթե հասարակությունը չիմանար ու չբարձրաձայներ այդ մասին, սակայն «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի կարծիքով այդուհանդերձ պետական պատկան մարմինները դեռևս չեն պատասխանել այն հարցերին, թե ինչպե՞ս է լինում, որ Թուրքիայիում արձանագրված H5N1 տիպի թռչնագրիպի հայտնաբերումից հետո,Ադրբեջանը մեզնից շուտ է փակում սահմանը, ինչպե՞ս է լինում, որ հայտնաբերումից հետո, հաջորդ օրը՝ ապրիլի 23-ին Թուրքիայից Հայաստան է ներկրվում 80 հազար բրոյլեր ճուտ, որի մասին առաջինը լրագրողներն են ահազանգում: «Այս հրացերի պատասխանը եթե պատշաճ մակարդակով պետկան կառույցները տրամադրեն, որևէ խնդիր չի լինի: Համաձայնեք, որ մի փոքր բարդ է 80 հազար հատ թռչուն հատիկ հատիկ ջերմաչափով ստուգելը, իսկ կլինիկական զննություն աչքով ինչպե՞ս կարելի է անել»,- «Իրավունք»-ի հետ զրույցում ասաց Բ. Պիպոյանը:
Կազմակերպության նախագահի խոսքով «կարող էինք վտանգվել» և «չենք վտանգվել» հարցերը խիստ տարբեր են և խնդիրը կայանում է նրանում, որ այս պահին եթե նույնիսկ իրական վտանգ չունենք, այնուամենայնիվ շանս եղել է: «Այսինքն պետք է խնդիրն ի սկզբանե կազմակերպել այնպես, որ անգամ տեսական շանս չլիներ: Այստեղ նաև պետք է որոշակի իմաստով քաղաքական գնահատական տալ, թե արդյո՞ք բացառվում է, որ Թուրքիան դիվերսիա կկազմակերպեր: Խնդիրն ընդմանենը այստեղ է: Դա բացառվա՞ծ է, թե՞ բացառված չէ: Իհարկե բացառված չէ, և եթե դիվերսիա լիներ այսօր մենք դրա բացասական էֆեկտը կտեսնեինք»,- ասում է Բ. Պիպոյանը:
ՀԿ նախագահի խոսքով սատկած հավը արտաքին տեսքով տարբերվում է առողջից, ուստի պետք չէ խուճապ առաջացնել սպառողի մոտ, բայց այնպես էլ չէ, որ ասեն գնացեք, հանգիստ կերեք: «Եթե թռչնագրիպի հետ կապված խնդիր այսօր չունենք, ապա ինչպես կարող ենք վստահ լինել, որ այն վաղը չի լինի: Պատկան կառույցին տալիս են մի հարց և ստանում են այլ հարցի պատասխան: Դրանից անվստահությունն է խորանում: Հասարակության կողմից պետական մի շարք կառույցների հանդեպ կա անվստահություն, և դա փարատելու համար հարկավոր է տրամադրել ամբողջական ինֆորմացիա՝ այն հարցի պատասխանը, որը որ ուղղել էին: Հակառակ դեպքում խորանում է անվստահությունը»,- ասում է Պիպոյանը:
Պարենային և ոչ պարենային ապրանքների որակի մասին հասարակության ակտիվության բարձրացումը, նրա կարծիքով դրական պրոցես է, որը պետք է զարգացնել, ինչը թույլ կտա մի քանի տարվա ընթացքում լավ վիճակի բերել դաշտը: «Մեր երկրում պետք է պրոակտիվ սպառողի ինստիտուտը ձևավորել, որպեսզի միասնական մեծ թիմով կարողանանք հոգալ մեր խնդիրները և այն ակտիվությունը, որը նկատվում է, դա շատ դրական է»,- ասում է Բ.Պիպոյանը:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
