ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ, ՈՐ ԷԼԵՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԹԱՆԿԱՑՈՒՄ ԼԻՆԻ
Արխիվ 12-16ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ, ՈՐ
ԷԼԵՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԹԱՆԿԱՑՈՒՄ ԼԻՆԻ
ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանից այսօր«Իրավունքը» հետաքրքրվեց` ընդդիմադիրների հայտարարությունները էլեկտրաէներգիայի թանկացման մասին ընդունելի՞ է նրա համար:«Բայց այդ տեղեկատվությունն ընդդիմությանը որտեղից: Այդ տեղեկատվությունն իրենց մեկը պե՞տք է տա, թե՞ ոչ»,- հակադարձեց մեծամասնության ներկայացուցիչը:
Լրատվամիջոցներից մեկն էլ պարզեց` արդյոք կցանկանա Հովհաննես Սահակյանը էլետրաէներգիայի թանկացումը: «Իհարկե ոչ, բայց եկեք դուրս գանք հուզական այս վիճակից»,- պատասխանեց պրն Սահակյանը:
Պատգամավորը տեղեկացրեց, որ ուրբաթ օրը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գալու էր եւ բոլոր հարցերի պատասխանը տալու էր: «Դրանից հետո` բավարար տեղեկատվություն ունենալով կփորձենք միասնական քայլեր իրականացնել»,-եզրափակեց Հովհաննես Սահակյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
