Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԿՐՔԵՐԸ ՉԵՆ ՀԱՆԴԱՐՏՎՈՒՄ. ՔՍԱՆ ՐՈՊԵ ԸՆԴՄԻՋՈՒՄ` ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

Արխիվ 12-16

ԿՐՔԵՐԸ ՉԵՆ ՀԱՆԴԱՐՏՎՈՒՄ. ՔՍԱՆ ՐՈՊԵ ԸՆԴՄԻՋՈՒՄ`

ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

 

Չորս քաղաքական ուժեր` ԲՀԿ-ը, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», ՀՅԴ-ը, մինչ ԱԺ քառօրյայի նիստը սկսելը,  էլեկտրաէներգիայի թանկացման հարցի շուրջ քննարկում են կազմակերպել:  ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը քիչ առաջ հայտարարեց, որ չորս քաղաքական ուժերը պահանջում են հրավիրել խորհրդարանական լսումներ:   Նա հայտարարեց, որ էլեկտաէներգիայի թանկացման հարցը պետք է  քննարկվի էլեկտրաէներգիայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի, Ռոբերտ Նազարյանի եւ հայտ ներկայացրած  այն  ընկերությունների հետ, որոնք չեն կարողանում կառավարել  էլցանցերը, բայց մազոխիստաբար չեն հրաժարվում դրանցից: Ընդդիմադիր բոլոր ուժերը միացան Նաիրա Զոհրաբյանի պահանջին: Ի պատասխան ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ քննարկվող հարցը օրակարգի հետ կապ չունի. <երբ այդ հարցի պատասխանատու պաշտոնյաները խորհրդարանում կլինեն այդ ժամանակ հարցը կուղեք իրենց>: Կրքերն իշխանության եւ ընդդիմության միջեւ թեժացան:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը լարված իրավիճակը հանդարտեցնելու եւ ստեղծված իրավիճակը հասկանալու համար քսան րոպե ընդմիջում պահանջեց:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ