Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

«ԳԻՇԱՏԻՉՆԵՐԻ ԽՆՋՈՒՅՔԸ» «ԱՐՏ ՖԵՍՏՈՒՄ»

Արխիվ 12-16

«ԳԻՇԱՏԻՉՆԵՐԻ ԽՆՋՈՒՅՔԸ» «ԱՐՏ ՖԵՍՏՈՒՄ»


«Արտ ֆեստ» ամենամյա երիտասարդական երրորդ բաց փառատոնի շրջանակներում Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Ուսումնական թատրոնում տեղի ունեցավ  ռեժիսոր ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ «Գիշատիչների խնջույքը» հոգեբանական դրամայի ներկայացումը:

Ա. Հակոբյանն, ով նաեւ Հ. Պարոնյանի անվան թատրոնի դերասան է, «Իրավունքի» հետ զրույցում փաստեց, որ վերջնական անձնակազմով ներկայացման խաղացել են  2-3 ամիս առաջ. «Սա «Գիշատիչների խնջույքի»  երկրորդ ցուցադրությունն էր, թե հետագայում ինչ ճակատագիր կունենա ներկայացումը չեմ կարող ասել: Համագործակցում եմ Ուսումնական թատրոնի հետ, սակայն այս ներկայացումը խաղացանկային ներկայացում չէ, իսկ այսօրվա համար պարզապես շատ շնորհակալ եմ»,-նշեց ռեժիսորը եւ ավելացրեց, որ ներկայացման բոլոր դերասանները «Երիտասարդ թատերախմբի»  դերասաններ են. «Թատերախումբը մենք հիմնել ենք դեռ ուսանողական տարիներին: Ներկայացման շատ դերասանները հենց այդ թատերախմբից էին, իսկ մի քանիսին հրավիրել էինք տարբեր թատրոններից»,-եզրափակեց Ա. Հակոբյանը:

Նշենք, որ  «Մեկ տանիքի ներքո» խորագրով  «Արտ ֆեստ» փառատոնը կտեւի մեկ ամիս եւ կամփոփի արվեստի տարբեր ճյուղեր:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ