Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆԸ ՉԻ ԱՆԴԱՄԱԿՑԻ, ԲԱՅՑ ԿՆՊԱՍՏԻ «ԱԼՅԱՆՍԻՆ»

Արխիվ 12-16

ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆԸ ՉԻ ԱՆԴԱՄԱԿՑԻ, ԲԱՅՑ ԿՆՊԱՍՏԻ «ԱԼՅԱՆՍԻՆ»

 

Կայացավ «Ալյանս» ցենտրիստական առաջադիմական կուսակցության հիմնադիր համագումարը, որի ժամանակ կուսակցության նախագահ ընտրվեց ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը: Ի դեպ, Տ. Ուրիխանյանին շնորհավորելու էին եկել ինչպես նախկին, այնպես էլ ներկա ԲՀԿ-ականներ, որոնց թվում էր նաեւ ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆԸ: Լրագրողներիս հետ զրույցում պարոն Ախոյանն անդրադառնալով «Ալյանսին»` նախ խոսեց  Տ. Ուրիխանյանի մասին.

-Կայացած երիտասարդ, առողջ մտածելակերպի տեր անձնավորություն է Ուրիխանյանը: Այստեղ արդեն ամենակարեւորն այն է, որպեսզի կարողանա կայացնել այս կուսակցությունը, որովհետեւ սա դեռ կայացում չէ, սրանով հիմնաքարն է դրվում: Իհարկե, բավականին քաղաքական փորձ ունի Տիգրան Ուրիխանյանը, բայց նա դեռ ճանապարհ պիտի անցնի, դեռ պետք է ժողովրդի մեջ հավատ եւ հույս արթնացնի:

- Ըստ Ձեզ, պարոն Ուրիխանյանին կհաջողվի՞ այդ հույսն ու հավատն արթնացնել` որպես ընդդիմադիր նոր քաղաքական ուժի ղեկավար:

- Չեմ կարող այս պահին գնահատականներ հնչեցնել: Օր ու գիշեր ջանք ու եռանդ չխնայող աշխատանք է պետք, որ այդ կերպարը ստեղծվի ու ժողովրդի մեջ հավատ ներշնչվի:

- Հնարավո՞ր է` Ձեզ առաջիկայում տեսնենք «Ալյանս» կուսակցությունում:

- Ես այսօր անկուսակցական  պատգամավոր եմ եւ իմ որոշումների մեջ ազատ եմ: Չեմ ուղղորդվում որեւիցե իշխող կամ ընդդիմադիր կուսակցությունների կողմից: Այնպես որ, եթե որեւիցե լավ բան տեսա, ինքս չեմ ասում, որ կանդամագրվեմ այս կուսակցությանը, բայց կնպաստեմ, որպեսզի այդ ծրագիրն իրականանա: Դա, իհարկե, կերեւա հետագա աշխատանքի ընթացքում, ոչինչ չի բացառվում, բայց չեմ անդամագրվի որեւիցե կուսակցությունում:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ