Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՐԴԻՆ ԻՆՔՆԱԿԱՄ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ Է

Արխիվ 12-16

ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՐԴԻՆ ԻՆՔՆԱԿԱՄ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ Է

 

Ինչպես Armlur.am-ը հայտնել էր, Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանն այսօր ինքնակամ ներկայացել է հարցաքննության: Քննչական կոմիտեն մանրամասներ է հաղորդել: ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ գործողություններ միջադեպին մասնակից կամ հնարավոր մասնակցություն ունեցած բոլոր անձանց վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։ Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ Տ. Խաչատրյանը, ում հարկադիր բերման ենթարկելու մասին որոշում էր կայացվել քննիչի կողմից, այսօր ինքնակամ ներկայացել է հարցաքննության: Քննչական կոմիտեն, քրեական գործով նախատեսված գործողությունների և միջոցառումների քննչական պլանի համաձայն, իրականացնում է բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ կատարված հանցագործության բոլոր հանգամանքները պարզելու համար։ Հաշվի առնելով հասարակական մեծ հնչեղությունը՝ քննության արդյունքներով կայացված դատավարական որոշումների մասին հանրությունը կիրազեկվի։

Սկզնաղբյուրը` http://armlur.am/356103/

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ