Չեչնիայի հայտնի երգչուհին հայի հետ չի ամուսնացել Քադիրովի միջամտությամբ (տեսանյութ)
Արխիվ 12-16|
Չեչնիայի հայտնի երգչուհին հայի հետ չի ամուսնացել Քադիրովի միջամտությամբ (տեսանյութ) |
Չեչնիայում հայտնի երգչուհի Խեդա Խամզատովան պլանավորել էր ամուսնանալ հայի հետ, սակայն ամուսնությունը տեղի չի ունեցել Քադիրովի միջամտության պատճառով: Այս մասին հայտնում է Медуза-ն:
Խամզատովան որոշ ժամանակ համարվում էր անհայտ կորած այն բանից հետո, երբ հրաժարվել էր ամուսնանալ մեծահարուստ չեչենի հետ:
«Մենք նրա ետևից գնացել էինք Հայաստան, որտեղ նա ամուսնացել էր: Նրան հայտնել էինք, որ չեչեն աղջկա համար ամոթ է ամուսնանալ այդպիսի «սբրիոդի» հետ, չնայած նրան որ այդ տղան շատ ունևոր է: Ես շատերին էի հանձնարարել, որպեսզի գնան և նրան հետ բերեն, քանի որ ստացել էինք ծնողների թույլտվությունը»,- կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր Քադիրովը:

