ՀԿԿ ԱՌԱՋՆՈՐԴԸ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏՈՒՄ ՈՉ ԹԵ ՔԱՆԱԿ, ԱՅԼ ՈՐԱԿ Է ՈՒԶՈՒՄ ՏԵՍՆԵԼ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արխիվ 12-16ՀԿԿ ԱՌԱՋՆՈՐԴԸ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏՈՒՄ ՈՉ ԹԵ
ՔԱՆԱԿ, ԱՅԼ ՈՐԱԿ Է ՈՒԶՈՒՄ ՏԵՍՆԵԼ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կայացավ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության հիմնադիր համագումարը, որի ժամանակ կուսակցության ղեկավար ընտրվեց ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ: Ընդ որում, թեպետ չկային այլ թեկնածուներ, բայց նորաթուխ կուսակցությունից 3 հոգի «դեմ», իսկ 8 հոգի «ձեռնպահ» քվեարկեցին նրան: Համագումարին ներկա էին տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, որոնց թվում էր նաեւ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար ՏԱՃԱՏ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ում հետ «Իրավունքը» զրուցեց «Ալյանսի» մասին:
- Ընկեր Սարգսյան, ինչպե՞ս եք վերաբերում, որ ընդդիմադիր դաշտում գործող կուսակցությունները գնալով ավելի շատանում են:
- Ճիշտն ասած, կարեւորը քանակը չէ, այլ այն, թե հանրապետության քաղաքական կյանքում ինչպիսի փոփոխություններ են լինում: Այս կուսակցության կանոնադրությունը, ծրագիրը նախաձեռնվել է որպես ընդդիմադիր կուսակցություն: Շատ ցանկալի է, որ այն հավատարիմ մնա իր սկզբուքներին եւ քաղաքական դաշտում գործի ընդդիմադիր կեցվածքով: Մասնավորապես գործունեություն ծավալի հանրապետությունում տեղ գտած թերությունները վերացնելուն: Ինչպես նաեւ օգնի իշխանություններին, նպաստի, որպեսզի հնարավորությունների սահմաններում առաջիկայում մենք ավելի հաջողություններ ունենանք, ժողովուրդը աշխատանք ունենա, արտագաղթը վերանա, օրենքները սկսեն գործել:
- Այնուամենայնիվ, ըստ Ձեզ, «Ալյանսը» կկարողանա՞ ինտեգրվել ներքաղաքական ակտիվ գործընթացների մեջ:
- Դա ժամանակը ցույց կտա:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Ստորեւ ձեր ուշադրությանն ենք «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության հիմնադիր համագումարում Տ. Ուրիխանյանի ելույթից մի հատված.
