ՀՈԳԵԲԱՆԸ` ՄԻԱՅՆԱԿ ՄԱՅՐ ԴԱՌՆԱԼՈՒ ՏԵՆԴԵՑԻ ՄԱՍԻՆ. «ԱՅ ԷՍՏԵՂ ԳԵՆԴԵՐ ԿՈՉՎԱԾՆ Է ԽՈՍՈՒՄ»
Արխիվ 12-16ՀՈԳԵԲԱՆԸ` ՄԻԱՅՆԱԿ ՄԱՅՐ ԴԱՌՆԱԼՈՒ ՏԵՆԴԵՑԻ
ՄԱՍԻՆ. «ԱՅ ԷՍՏԵՂ «ԳԵՆԴԵՐ» ԿՈՉՎԱԾՆ Է ԽՈՍՈՒՄ»
Հայաստանում սոցիալ-տնտեսական դժվար իրավիճակը հաճախ պատճառ է դառնում ամուսնալուծությունների: Սրան զուգահեռ կարծես թե նկատելի են միայնակ մայրերի, այսպես ասած ինստիտուտի ձեւավորման նախադրյալներ: Հայաստանում այն կանայք, որոնք բարձր աշխատավարձ են ստանում, սոցիալապես ապահովված են, բայց չեն գտել իրենց կյանքի տղամարդուն, նախընտրում են երեխա ունենալ:
Հոգեբան Իրինա Ծատուրյանը «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ նման տենդենց կա: «Ամուսնությունից եւ երեխայի ծնունդից հետո հաճախ են ասում կնոջը, որ նրա ամուսինը նրան հարմար տղամարդ չէ: Մենք կանանց մի զանգված ունենք, որոնք լավ բարձր աշխատավարձ են ստանում: Այ էստեղ «գենդեր» կոչվածն է առաջ գալիս: Իսկ առաջ ո՞նց էր` տղամարդը փող աշխատողն էր, կինը` օջախ պահողը»,- մանրամասնում է հոգեբանը:
Արդյոք ժամանակի ընթացքում հնարավոր է ավելանան միայնակ մայրերի քանակը: «Կարծում եմ` ոչ: Քանի որ հայ կինը կցանկանա ամուսնանալ, ընտանիք ունենալ»,- եզրափակեց հոգեբանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
