Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

11 ՄԱՆԿԱՀԱՍԱԿ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՂԻՔԱՅԻՆ ՎԱՐԱԿԻ ՊԱՏՃԱՌԸ ԴԵՌ ՀԱՅՏՆԻ ՉԷ

Արխիվ 12-16

11 ՄԱՆԿԱՀԱՍԱԿ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՂԻՔԱՅԻՆ ՎԱՐԱԿԻ

ՊԱՏՃԱՌԸ ԴԵՌ ՀԱՅՏՆԻ ՉԷ


Թե որն էր իրականում 11 երեխաների շրջանում տարածված աղիքային վարակի պատճառը iravunk.com-ը փորձեց պարզել ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման «Ազգային կենտրոնի» հատուկ վտանգավոր եւ օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանից, ով մասնավորապես նշեց.

- Վարակի աղբյուրը դեռեւս հայտնի չէ, լաբարատոր հետազոտությունների արդյունքները դեռեւս չունենք, բակային համայցերը, իրավիճակը մեր հսկողության տակ է: Պարզապես փոքրիկներից մեկի մոտ մի փոքր վատացում է եղել` դիմել են բժշկի, բայց չի հոսպիտալացվել: Դեռ որեւէ հստակ բան ասել չենք կարող, աշխատանքներն ընթացքի մեջ են: Լաբարատոր արդյունքների հիման վրա որոշակի եզրակացության դեպքում լրացուցիչ կտեղեկացվի:

Հիշեցնենք` մայիսի 8-10-ն ընկած ժամանակահատվածում Ալաշկերտ գյուղից «Արմավիր» ԲԿ էր տեղափոխվել 6 երեխա` նույն` թունավորման ախտանշաններով (լուծ, փսխում, ջերմություն, ընդհանուր թուլություն): Երեխաների վիճակը գնահատվել էր թեթև և միջին ծանրության: Ավելի ուշ մասնագետների այցից հետո գյուղում հայտնաբերվել և հիվանդանոց էր տեղափոխվել ևս 5 թունավորված  երեխա:



ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ