««ՆԱԻՐԻՏԻ» ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ ԻՆՉ-ՈՐ ՕԼԻԳԱՐԽԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՉԷ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16««ՆԱԻՐԻՏԻ» ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ ԻՆՉ-ՈՐ ՕԼԻԳԱՐԽԻ
ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՉԷ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ իշխանությունները շահագրգռված են «Նաիրիտ» գործարանի վերագործարկման համար: ՀՀ նախագահը եւս շատ լավ է պատկերացնում ստեղծված իրավիճակը:
«Իրավունք»-ի հարցին` ինչո՞ւ «Ռոսնեֆտ» ռուսական կազմակերպությունը ներդրումներ չի անում գործարանի վերագործարկման համար, Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը դժվարացավ պատասխանել, միայն ասաց, որ պետք է վերագործարկման համար առաջարկ արվեր «Գազպրոմ»-ին: «Բայց ես, կարծում եմ, առանց օտարի վրա հույս դնելու, մեր ուժերով կարող ենք արտադրել 12.000 տոննա կաուչուկ»,- կարծում է Վազգեն Սաֆարյանը:
Մանրամասները` տեսանյութում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
