11 ՄԱՆԿԱՀԱՍԱԿ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՂԻՔԱՅԻՆ ՎԱՐԱԿԻ ԱՂԲՅՈՒՐԸ ԴԵՌ ՊԱՐԶ ՉԷ
Արխիվ 12-1611 ՄԱՆԿԱՀԱՍԱԿ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՂԻՔԱՅԻՆ ՎԱՐԱԿԻ
ԱՂԲՅՈՒՐԸ ԴԵՌ ՊԱՐԶ ՉԷ
Թե ի վերջո որն էր իրականում Ալաշկերտ համայնքի շուրջ 11 երեխաների շրջանում տարածված աղիքային վարակի պատճառը iravunk.com-ը փորձեց պարզել ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման «Ազգային կենտրոնի» հատուկ վտանգավոր եւ օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանից, ով մասնավորապես նշեց.
- Վարակի աղբյուրը դեռեւս հայտնի չէ, լաբարատոր հետազոտությունների արդյունքները դեռեւս չունենք, բակային համայցերը, իրավիճակը մեր հսկողության տակ է: Պարզապես փոքրիկներից մեկի մոտ մի փոքր վատացում է եղել` դիմել են բժշկի, բայց չի հոսպիտալացվել: Դեռ որեւէ հստակ բան ասել չենք կարող, աշխատանքներն ընթացքի մեջ են: Լաբարատոր արդյունքների հիման վրա որոշակի եզրակացության դեպքում լրացուցիչ կտեղեկացվի:
Հիշեցնենք, որ մայիսի 8-ից 10-ը ընկած ժամանակամիջոցում Ալաշկերտի մանկապարտեզ հաճախող վեց երեխաները հոսպիտալացվել են լուծով, փսխումներով եւ բարձր ջերմությամբ, իսկ Առողջապահության նախարարության եւ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների բակային շրջայցի արդյունքում հայտնեբերվել է եւս հինգ երեխա՝ նմանատիպ աշխտանիշներով, որոնք եւս հոսպիտալացվել են: Բոլորն արդեն դուրս են գրվել:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
