Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

«Ներկայումս պարզ ըմբռնելի հանգամանքները մեզ ստիպեցին ձևավորել «Ալյանս» կուսակցությունը». ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Արխիվ 12-16

«Ներկայումս պարզ ըմբռնելի հանգամանքները մեզ ստիպեցին ձևավորել «Ալյանս» կուսակցությունը». ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆ

 

Նորաթուխ «Ալյանս» կուսակցության համագումարի բացման խոսքով հանդես եկավ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Վերջինս ողջունեց ներկաներին նշելով, որ նրանք այն մարդիկ են, ովքեր ցանկանում են փոխել ներկան, ոչ թե համակերպվում են դրա հետ: Ուրիխանյանը անդրադարձ կատարեց ոչ իշխանական ուժերի կողմից ժամանակ առաջ միասնական ձևավորված օրակարգին: «Ուզում եմ նշել, որ այդ օրակարգը սոցիալական, տնտեսական էր, որից հետո այն դարձավ քաղաքական: Թե ինչ տեղի ունեցավ հետո, բոլորին հայտնի է՝ տապալվեց այդ ոչ իշխանական եւ ընդդիմադիր ուժերի համագործակցությունը: Հիմա հարց՝ կարիք չկա՞ ուժեղացնելու ոչ իշխանական ուժերի համագործակցությունը, թե փետրվարից հետո բոլոր հարցերը լուծվեցին: Ներկայումս պարզ ըմբռնելի հանգամանքները մեզ ստիպեցին ձևավորել «Ալյանս» կուսակցությունը»,- ասաց Ուրիխանյանը:

Վերջինիս խոսքով՝ եթե երկրում առկա են մենաշնորհներ, ստվեր, չարաշահումներ, ուրեմն երկրում կա նյութական կարիք, միջոց, չկա այն արդար բաշխելու ցանկություն, արդյունավետ կառավարում: «Իմ գիտակցության մեջ չի տեղավորվում՝ մի՞թե դժվար է ստեղծել նպաստավոր պայմաններ մարդկանց համար:  Ընտանեական բիզնեսին ազտելել հարկերից, որպեսզի զբաղվեն բիզնեսով: Մի՞թե դժվար է ընկալել, որ ավելի լավ է հարկային արտոնություն տրամադրել փոքր ներկրողներին, բայց շատ ներկրողներին, քան թե խոշորներին»,- ընդգծեց Տիգրան Ուրիխանյանը: 

Նոր ստեղծվող կուսակցության ղեկավարը անդրադարձ կատարեց գրեթե բոլոր ոլորտների խնդիրներին՝  սկսած առողջապահությունից, կրթությունից, ԵՏՄ անդամակցությունից, վերջացրած Երևանում տեղադրված կարմիր գծերը և այլն. «Ես չեմ հասկանում, թե ինչու են այսօրվա մանկավարժներւ, ովքեր ստանում են այնքան աշխատավարձ, որ այն բավականացնում է տնից աշխատանքի գնալու ճանապարհածախսին, բոլորը ձգտում են դառնալ դպրոցի տնօրեն, ինչու են շատ բժիշկներ ձգտում դառնալ հիվանդանոցի տնօրեններ այն դեպքում, որ հիվանդանոցի պատուհանները պատված են պոլիէթիլենային թիթեղներով»,- ասաց Ուրիխանյանը:

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ