ԿԻՆ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՎԹԱՐՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՏՃԱՌԸ «ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԻ ՊԱԿԱՍՆ Է»
Արխիվ 12-16ԿԻՆ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՎԹԱՐՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ
ՊԱՏՃԱՌԸ «ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԻ ՊԱԿԱՍՆ Է»
«Այսօր Հայաստանում մեկնարկել է ճանապաարհային անվտանգության մեկ շաբաթը, այս մեկ շաբաթվա հիմնական նպատակն է` իրականացնել գործողություններ, միտված ՃՏՊ-ների կրճատմանը: Մենք ճանապարհային անվտանգության շաբաթվա մեկնարկը սկսում ենք լրագրողների հետ հանդիպումով, քանի որ շատ կարեւորում ենք լրագրողների դերը ճանապարհային անվտանգության ապահովման հարցում: Մեկ շաբաթվա ընթացքում ճանապարհային ոստիկանության հետ համագործակցության եղանակով ճանապարհային անվտանգության վերաբերյալ կրթական ծրագրեր կանցկացնենք թիրախային դպրոցներում, որոնք գտնվում են ճանապարհներին մոտ»,- լրագրողների հետ հանդիպմանը ասաց Ճանապարհային անվտանգության ազգային խորհրդի անդամ ՏԻԳՐԱՆ ՂԱԶԱՐՅԱՆԸ:
Ասուլիսին ներկա էր նաեւ Հայաստանի կին վարորդների ֆեդերացիայի նախագահ, «Մագաավտո» հաղորդաշարի հեղինակ ՄԱԳԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ, ով այս մեկ շաբաթվա ընթացքում ծրագրում է կլոր սեղաններ անցկացնել կին վարորդների հետ.«Մենք կլսենք նրանց հուզող հարցերը եւ խնդիրները, եւ արդեն համապատասխան բնագավառում կհամագործակցենք համապատասխան կազմակերպությունների հետ»:
iravunk.com-ի թղթակցի հարցին, թե ինչով է պայմանավորված կին վարորդների մասնակցությամբ վթարների պատճառները «Մագավտո» հաղորդաշարի հեղինակը այսպես պատասխանեց.«Կին վարորդների պատճառով վթարների հիմնական պատճառը գիտելիքների պակասն է եւ փորձը: Եկեք չմոռանանք, որ կին վրորդները ավելի ուշ են սկսում մեքենա վարել եւ, բնականաբար, յուրաքանչյուր բան, երբ երտասարդ տարիքում են անում ավելի հեշտ են ընկալում: Եվ դա է պատճառը, որ կին վարորդնեը այդքան հմուտ վարորդներ չեն, քանի որ նրանց փորձը պակաս է»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
