ՎԱԶԳԵՆ ՍԱՖԱՐՅԱՆ. «ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ՉԷ «ՆԱԻՐԻՏԻ» ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ»
Արխիվ 12-16ՎԱԶԳԵՆ ՍԱՖԱՐՅԱՆ. «ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ
ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ՉԷ «ՆԱԻՐԻՏԻ» ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՄԱՆ
ՀԱՄԱՐ»
«Նաիրիտ» գործարանի արհմիության ղեկավար Հրաչ Թադեւոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում, խոսելով «Նաիրիտ» գործարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, աշխատացույց ունենան ձեռքին, որ վստահ լինեն` կստանան իրենց աշխատավարձը: «Այն թյուր կարծիքը, թե «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները չեն աշխատել, փող են ուզում, ճիշտ չէ»,- ասաց պրն Թադեւոսյանը:
Վարչապետը, բանախոսի խոսքով, չորս անգամ ընդունել է «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին:
Արհմիության ղեկավարի տեղեկացմամբ` մի քանի անգամ աուդիտ է կազմակերպվել գործարանում: «Աուդիտ անողներից են եղել «Ռոսնեֆտն» ու համաշխարհային բանկը: Ըստ տարածված լուրերի` ասում են`«Նաիրիտը» եկամտաբեր չէ: Սակայն դա այդպես չէ, ավելին` այլ աուդիտորական տվյալների համաձայն` «Նաիրիտը» կարող է եկամտաբեր լինել: «Նաիրիտն» իր արտադրանքն իրացնելու խնդիր չի եղել»,- ասաց պարոն Թադեվոսյանը:
Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ վազգեմ Սաֆարյանը եւս համակարծիք է Հրաչ Թադեւոսյանի հետ`տարին 80 մլն իրանական գազով աշխատելու դեպքում «Նաիրիտը» կարող է վերագործարկվել: «17 մլն դոլարի շահույթ կարող է ապահովել «Նաիրիտը»: Ավելին ասեմ` կաուչուկի բազայի վրա կարելի է ստեղծել օպտիկական սարքերի համար անհրաժեշտ սոսինձներ: Տարվա ընթացքում կարելի է արտադրել 500 կգ սոսինձ»,- ասաց պրն Սաֆարյանը:
Անդրադառնալով Համաշխարհային բանկի նախնական այն եզրակացությանը, թե նպատակահարմար չէ վերագործարկել «Նաիրիտ» գործարանը, Վազգեն Սաֆարյանի խոսքով`համաշխարհային բանկը շահագրգռված չէ «Նաիրիտի» վերագործարկման համար, քանի որ բանկին ֆինանսավորող ԱՄՆ-ն եւս արտադրում է կաուչուկ եւ չի ցանկանա, որ մեր կաուչուկը հանվի միջազգային շուկա:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
