ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ԸՆԹԱՑԻԿ ՄՐՑԱՇՐՋԱՆՈՒՄ ԱՅԼԵՎՍ ԴՈՒՐՍ ՉԻ ԳԱ ԽԱՂԱԴԱՇՏ
Արխիվ 12-16
ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ԸՆԹԱՑԻԿ ՄՐՑԱՇՐՋԱՆՈՒՄ ԱՅԼԵՎՍ ԴՈՒՐՍ ՉԻ ԳԱ ԽԱՂԱԴԱՇՏ
Մոսկվայի «Սպարտակի» պաշտոնական կայքի փոխանցմամբ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն Տարասովկայի մարզաբազայում կայացած մարզումներից մեկի ժամանակ ոտնաթաթի վնասվածք է ստացել եւ չի կարողացել ավարտել մարզումը: Նշվում է նաեւ, որ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում հայ ֆուտբոլիստն այլեւս դորս չի գա խաղադաշտ: Ակումբի բժշկական շտաբի ղեկավար Միխայիլ Վարդապետովը նշել է, որ Մովսիսյանը բուժզննում է անցել, որը բարեբախտաբար կոտրվածք չի ախտորոշել, սակայն վնասվածքը թույլ չի տա հայ ֆուտբոլիստին հանդես գալ Ռուսաստանի առաջնության մնացած երեք տուրերում: Եթե Մովսիսյանի բացակայությունը առաջնության վերջին տուրերին կարող է նաեւ հանդարտեցնել այն իրավիճակը, որ ստեղծվել է հայ ֆուտբոլիստների եւ թիմի գլխավոր մարզչի, ինչպես նաեւ ակումբի ղեկավարության միջեւ, ապա Հայաստանի ազգային հավաքականին Պորտուգալիայի դեմ խաղում Մովսիսյանն ուղղակի անհրաժեշտ է եւ այն էլ լավ մարզավիճակում: Այսպես, հայ ֆուտբոլիստի ստացած վնասվածքը դարձյալ ամենաշատը կանդրադառնա ազգային ընտրանու ցուցադրած խաղի եւ հանդիպման ելքի վրա: Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականը հունիսի 13-ին կհյուրընկալի Պորտուգալիայի հավաքականին:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
