Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՈՐԴԻՆ ԵՐԿԻՐԸ ԼՔԵԼ Է ՕԴԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

Արխիվ 12-16

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՈՐԴԻՆ ԵՐԿԻՐԸ ԼՔԵԼ Է ՕԴԱՅԻՆ

ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

 

«Ժողովուրդի» տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, լքել է Հայաստանը օդային ճանապարհով: Թերթին հաջողվել է պարզել, որ Տիգրանը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիև:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն նրան ծանուցագիր էր ուղարկել մայիսի 7-ին, որ ներկայանա հարցաքննության: Ենթադրվում է, որ Տիգրան Խաչատրյանը ծանուցագիրը ստանալուց անմիջապես հետո` մայիսի 8-ին է հեռացել Հայաստանից: Ավելին՝ «Ժողովուրդի»  հաջողվել է պարզել, որ մարզպետի որդին մենակ չի լքել երկիրը: Նրան ուղեկցել է իր հոր վարորդի որդին, որը մայիսի 2-ին Զաքարյան եղբայրների ծեծի գլխավոր դերակատարներից մեկն է եղել: Ի դեպ, թերթին հայտնի է դարձել նաև, որ մարզպետի վարորդի որդուն ևս ծանուցագիր է ուղարկվել` ՀՀ քննչական կոմիտե ներկայանալու համար, սակայն նա Տիգրան Խաչատրյանի պես «անհետ կորել» է:

Ի դեպ, ՀՀ ՔԿ-ի երեկ տարածած հաղորդագրությունում նշված է, որ մայիսի 2-ի կռվի մի քանի մասնակիցներ հանրապետությունից բացակայում են, բայց առանց կոնկրետ անունների:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ