Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՄԱՀԱՑԱԾ ԱՎԱՆԴԱՏՈԻՆԵՐԻՑ ՊՈԿԱԾ ՄԻ ՔԱՆԻ ԿՈՊԵԿՆ ԷԼ Ա ՔՅԱՐ

Արխիվ 12-16

ՄԱՀԱՑԱԾ ԱՎԱՆԴԱՏՈԻՆԵՐԻՑ ՊՈԿԱԾ ՄԻ ՔԱՆԻ

ԿՈՊԵԿՆ ԷԼ Ա ՔՅԱՐ

 

Խորհրդային ժամանակներից մնացած ավանդների հատուցումը նախկինում կատարվել է պարզ եղանակով, այսինքն` ավանդատուները, ներկայանալով համապատասխան սոցիալական ծառայություն, այնուհետև համապատասխան բանկից անմիջապես ստացել են իրենց հասանելիք ավանդը, ինչը համարվել է նորմալ: Սակայն այժմ, չգիտես ինչու, այդ գործընթացը բավականին բարդացվել է, որի ընթացքում ավանդ ունեցողները սոցիալական ծառայություն ներկայանալուց հետո, բանկ ներկայանալով, անմիջապես չեն ստանում իրենց փոխհատուցումները, այլ սպասում են մինչև բանկից հետո իրենց տվյալերը փոխանցվեն կենտրոնական բանկ, որից հետո կենտրոնական բանկը այն փոխանցի սոցապ նախարարությանը, այնուհետեւ նախարարությունը կրկին սոցիալական ծառայությանը, եւ նոր ավանդատուն ստանում է այն: Այսինքն` անիմաստ քաշքշուքներ, որի արդյունքում խեղճ ժողովուրդը, իր բան ու գործը թողած, պետք է վազի այս ու այն կողմ: Այս գործընթացի համար սահմանվել է 90 օրյա ժամկետ, բայց անգամ այս ժամկետը չի պաշտպանվում, քանի որ երբեմն մարդիկ սպասում են տարուց ավելի, և հաշվի առնելով նրանց տարիքը (հիմա հատկացնում են մինչ 31թ.  ծնվածներին)` շատերը չեն էլ ստանում այդ փոխհատուցումը, քանի որ արդեն այդ անիմաստ քաշքշուքի ընթացքում մահացած են լինում: Տպավորություն է ստեղծվում, որ այս քաշքշուքը միտումնավոր է ստեղծվել` մարդկանց իենց ժամանակին արյուն քրտինքով հետ գցած մի քանի կոպեկն էլ չվերադարձնելու համար: Իսկ եթե նման միտում չկա, ապա հնարավոր չէ ՞ արդյոք նրանց հասանելիք գումարը փոխանցել մահացածների ժառանգներին, չէ որ բյուջեից արդեն այդ գումարը դուրս գրված է և հետևապես կենտրոնական բանկը չի աղքատանա, թե՞ ԿԲ-ն արդեն առաջնորդվում է «մահացած ավանդատուներից պոկած մի քանի կոպեկն էլ ա քյար» շինծու սկզբմունքով:

ՇԱՀԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ