Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՄՈԴԵԼԱՎՈՐՈՂ Ն.ԵՐԱՆՈՍՅԱՆԸ ՑՆՑՎԱԾ Է. ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՄԻԱԿ ԾԻՐԱՆԵՆԻՆ ԻՐ ՄՈՏ Է ՀԱՄԱԽՄԲՈՒՄ ՀԱՅԵՐԻՆ

Արխիվ 12-16

ՄՈԴԵԼԱՎՈՐՈՂ Ն. ԵՐԱՆՈՍՅԱՆԸ ՑՆՑՎԱԾ Է. ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՄԻԱԿ ԾԻՐԱՆԵՆԻՆ ԻՐ ՄՈՏ Է ՀԱՄԱԽՄԲՈՒՄ ՀԱՅԵՐԻՆ

 

Վերջերս Ֆրանսիայում ժամանակավոր բնակություն հաստատած մոդելավորող ՆԱԻՐԱ ԵՐԱՆՈՍՅԱՆԻՆ ցնցել էր մի պատմություն, որին ականատես է եղել Էվրո կոչվող փոքրիկ, բայց պատմական քաղաքում: «Շատ տպավորվեցի ֆրանսիական այդ քաղաքի այգիներից մեկում նկատելով հպարտ կանգնած միակ ծիրանենուն: Փարիզի արեւմուտքում գտնվող այդ պատմական քաղաքում ապրում է շուրջ 30 հայ ընտանիք, որոնք ամեն տարի ապրիլի 24-ին հավաքվում են քաղաքի միակ ծիրանենու մոտ` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն Սուրբ նահատակներին: Մի քանի րոպե լուռ կանգնելով մեծ խորհուրդ ու նշանակություն ունեցող ծիրանենու դիմաց` ինձ հայրենիքում զգացի, իմ փոքրիկ, բայց ծիրանենու պես հպարտ հայրենիքում», - մեզ հետ զրույցում նշեց Ն. Երանոսյանն ու հավելեց. «Ապրելով օտարության մեջ, շրջապատված օտար երեւույթներով` ամեն րոպե փորձում ես գտնել քեզ հարազատ մի անկյուն: Ինչպես ասել է Վոլտերը. «Հայրենիքը մի եզերք է, ուր գերի է հոգին»: Մի քանի ամիս է, ինչ ապրում եմ Ֆրանսիայում: Այցելելով հայկական եկեղեցիներ, շփվելով հայերի հետ` փորձում եմ հայրենիքի կարոտն առնել, բայց ավելի ու ավելի եմ կարոտում: Օտարության մեջ ապրող հայի աչքերում կարոտ տեսնելով, շրջելով տարբեր քաղաքներում, հանդիպելով հայերին, լսելով կարծիքներ եւ մեկնաբանություններ` հասկացա մի բան, որ օտարությունը միայն ներկան է, իսկ իմ ապագան` հայրենիքը»: Ինչպես ընդգծում է օտար ափերում հայտնված հայ մոդելավորողը, Ֆրանսիայում ապրող հայերի թիվն անհամար է. «Բայց ուրախալի է այն փաստը, որ ամեն մեկը փորձում է իր լուման ներդնել հայրենիքի ճանաչման, օտարի մեջ նոր երկիր բացահայտելու գործում` ներկայացնելով մեր պատմությունը, մեր տեսակը եւ խորհրդանիշները: Սակայն, ճիշտ տեղին է հիշել Գյոթեի խոսքը, որ օտար երկիրը հայրենիք չի դառնա: Իսկապես, օտարության մեջ հայրենիք չես ստեղծի:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ