Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՄԵԿՆԵ՞Լ ԿԵՂՏՈՏ ԽԱՂԵՐԻ ՍՈՎՈՐ ԲԱՔՎԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ

Արխիվ 12-16

ՄԵԿՆԵ՞Լ ԿԵՂՏՈՏ ԽԱՂԵՐԻ ՍՈՎՈՐ ԲԱՔՎԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ


Հունիսի 12-28-ը Բաքվում կայանալիք Եվրոպայի ամառային օլիմպիական 1-ին խաղերին հայ մարզիկների մասնակցությունը օրակարգում թերեւս ամենակարեւորն է մնում: Իսկ Թբիլիսիում տեղի ունեցածն ու դրա հետեւանքները հերթական անգամ կասկածի տակ են դնում հարցըª արդյոք կարելի՞ է վստահել եւ մեկնել ադրբեջանական Եվրոպական խաղերին, այն դեպքում, երբ Ադրբեջանը, սովոր է միայն կեղտոտ խաղերի:
Չնայած այս ամենին, դեռ մարտին ՀԱՕԿ-ի գործկոմի նիստի ժամանակ կայացված որոշման համաձայն` Հայաստանի պատվիրակները այնուամենայնիվ կմասնակցեն Եվրոպական խաղերին: Հայաստանը ներկայացուցիչներ կունենա ծրագրում ընդգրկված 6 մարզաձեւերումª սամբո, հրաձգություն, ձյուդո, ըմբշամարտ, բռնցքամարտ ու թաեքվոնդո: Մինչդեռª Եվրոպական խաղերի ծրագրում տեղ է գտել 20 մարզաձեւ, որից 16-ը` օլիմպիական:
Այսպես, արդեն հայտնի է Հայաստանի Բռնցքամարտի հավաքականի կազմը, որը պատրաստ է մեկնել Բաքու, թեեւ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը հրաժարվել է մասնակցել այս խաղերին, եւ կաշվե ձեռնոցի վարպետները մրցահարթակ կմեկնեն Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ:

Հայաստանի մարզական պատիվը ադրբեջանական ռինգում կպաշտպանեն Արտյոմ Ալեքսանյանը, (49 կգ), Նարեկ Աբգարյանը (52կգ), Արամ Ավագյանը (56կգ), Սամվել Բարսեղյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ) ու Նիկոլ Հարությունովը (81 կգ): Ի դեպ, Հովհաննես Բաչկովը "Իրավունքի" հետ զրույցում վերջերս նշել էր. "Եթե որոշվի, որ պետք է մասնակցեմ, ես պատրաստ եմ մեկնել եւ հաղթանակ կորզել":
Ձյուդոյի Հայաստանի ֆեդերացիան եւս ներկայացրել է այն մարզիկների անունները, ովքեր Բաքվում կպաշտպանեն Հայաստանի մարզական պատիվը: Նրանք են Հովհաննես Դավթայնը (60 կգ), Դավիթ Նիկողոսյանը (73կգ) եւ Ժաննա Ստանկեւիչը (52 կգ):
Հրաձգության Հայաստանի ֆեդերացիան տեղեկացրել է, որ Բաքվում կրակագիծ կելնեն ատրճանակ մրցաձեւումª Նորայր Առաքելյանը, հրացանում` Նանկինի պատանեկան օլիմպիական 2-րդ խաղերի ու երիտասարդների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Հրաչիկ Բաբայանը: Վերջինս "Իրավունքի" հետ զրույցում նշեց իր տրամադրվածության մասին. "Ինչ-որ հատուկ ձեւով տրամադրված չեմ, սպասում եմ այս մրցաշարին այնպես, ինչպես մյուսներին: Լարվածություն կա, ոչ թե որ մեկնում ենք Բաքու, այլª Եվրոպական խաղերին":
Իսկ ահա ըմբշամարտի, թաեքվոնդոյի եւ սամբոյի ֆեդերացիաները դեռ չեն հրապարակել իրենց պատվիրակությունների անդամներին, այն դեպքում, երբ խաղերի մեկնարկին մնացել է մեկ ամսից էլ պակաս:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ