Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԻՆՉՈՒ "ՍԵՄ ՔԵՌԻՆ" ԳՆԱՑ ՌՈՒՍՆԵՐԻ "ԲԱԿԸ"

Արխիվ 12-16

ԻՆՉՈՒ "ՍԵՄ ՔԵՌԻՆ" ԳՆԱՑ ՌՈՒՍՆԵՐԻ "ԲԱԿԸ"


Դեռ մինչ մայիսի 9-ը մեր էջերում առաջ քաշեցինք այն գաղափարը,  որ այդ միջոցառումներն ու դրանց գագաթնակետ դարձած մոսկովյան ռազմական շքերթը ոչ այլ ինչ է, քան ԱՄՆ-ին հակակշիռª ռուս-չինական համաշխարհային բեւեռի հռչակման հաղորդագրություն: Չնայած ավելի ճիշտ կլիներ ասել, որ խնդիրը 1945-ին ձեւավորված եւ 1991-ին բացառապես ամերիկյան երանգավորում ստացած համաշխարհային քաղաքական ստատուս-քվոյի վերականգնումն է: Չնայածª արդեն դա էլ բավական չէ, հաշվի առնելով, որ այդ ստատուս-քվոյում արդեն չի կարելի հաշվի չառնել Չինաստանին:

ԱՄՆ-Ն ԷԼԻ "ՔՑԵՑ" ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԻՆ

Իհարկե, այն փաստը, որ մայիսի 9-ից ընդամենը երկու-երեք օր անց ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին վազեց Ռուսաստան, արդեն իսկ խոսում է մեր այդ ենթադրության օգտին: Այլ հարց է, թե այդ կերպ Վաշինգտոնն իրո՞ք պատրաստակամություն հայտնեց իր համաշխարհային մենաշնորհային դիրքերը կիսել Մոսկվայի ու Պեկինի հետ, ինչպես որ այս օրերին ենթադրում են շատ վերլուծաբաններ:
Սկսենք նրանից, որ այդ այցի բուն փաստն արդեն իսկ ուշագրավ էր: Պատկերացրեքª ԱՄՆ-ը մեկ տարուց ավելի է, որ խոսում է Ռուսաստանին աշխարհից մեկուսացնելու քաղաքականության մասին, այդ նպատակով գրեթե բոլորի վրա լուրջ ճնշումներ է գործադրում, ողջ Եվրոպային, չնայած վերջինիս համար հսկայական կորուստներին, տարել է հակառուսական պատժամիջոցների դաշտ, ու հիմա էլ նստել, Մոսկվայի հետ քննարկում է բոլոր առանցքային հարցերը: Այսինքնª նման քաղաքական ծրագրով այցելելով Ռուսաստանª Քերին, ըստ էության, պաշտոնապես խոստովանեց, որ Ռուսաստանին մեկուսացնելու ամերիկյան նույնիսկ կարելի է ասելª այդ ճակատագրական նշանակություն ունեցող քաղաքականությունը պարտվել է:
Ընդ որումª դրա էֆեկտը միանգամից զգացվեց. մինչ այդ արաբական երկրների լիդերները միասնաբար պատրաստվում էին Իրանի բանակցությունների հարցով մեկնել Վաշինգտոնª նախագահ Օբամայի կազմակերպած հանդիպմանը:
Բայց ահա Քերիի այցից հետո Սաուդյան Արաբիայի, Էմիրաթների, Օմանի եւ Բահրեյնի լիդերներն իրենց փոխարեն այլ անձանց ուղարկեցին, թեեւ վստահեցրել էին, որ անձամբ են գնալու այդ հանդիպմանը: Էլ չասած, որ Քերին հազիվ թե միաժամանակ չգիտակցեր, որ Վաշինգտոնի քաղաքական հեղինակությունը սեփական դաշնակիցների աչքերին էլ ավելի կնվազի եւ Մոսկվայինըª կբարձրանա Ուկրաինայի հետ կապված իր հայտարարությունից հետո. "Եթե նախագահ Պորոշենկոն հանդես է գալիս ուժային գործողությունները վերսկսելու օգտին, ապա մենք նրան կառաջարկենք` նման քայլի գնալուց առաջ եւս մեկ անգամ մտածել": Սա ընդամենը դիվանագիտական հայտարարություն չէ, քանի որ ամերիկյան քարոզչամեքենան սկսեց միանգամից խոսել Պորոշանկոյի անձնական բիզնես-շահերին միտված նրա սկանդալային կոռուպցիոն գործողություններից, նախընտրական խոստումները չկատարելուց, եւ նույնիսկª Մինսկի զինադադարի համաձայնագրի մի շարք կետեր խախտելուց: Ավելինª Կիեւին քննադատող նոտաներ հայտնվեցին նաեւ ՆԱՏՕ-ում. համենայնդեպսª ռուսական այս այցից անմիջապես հետո Թուրքիայում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի անդամների ԱԳ նախարարների գագաթաժողովում, հասկանալի է, ռուսական թեման գերիշխող էր, սակայն առաջին անգամ նաեւ Կիեւին հղված սպառնալիք լսվեց:
Մի խոսքովª սա Վաշինգտոնի կողմից սեփական "դաշնակցին", ավելի ճիշտª ամերիկյան թելադրանքով ռուսների հետ մինչեւ իսկ բացահայտ թշնամության գնացած կամակատարներին "քցելու" հերթական դասագրքային օրինակն էր: Ավելին. Քերիի այս այցով նույն "դասագրքային քցվածի" վիճակում հայտնվեց նաեւ ողջ Եվրոպան: Բայց խոշոր հաշվով, արդյունքում տուժողը հենց Վաշինգտոնն է, հաշվի առնելով, որ այս օրինակներն աչքի առաջ ունենալովª հետագայում մյուսները շատ երկար կմտածեն, մինչ նրա թելադրանքով նման խաղերի մեջ մտնելը: Առավել եւս, որ Սպիտակ տունը կրկին ներկայացավ պարտվողի,  Մոսկվայի դուռը վազողի կերպարով, այսինքնª կարելի է այլեւս Վաշինգտոնի սպառնալիքներին այնքան էլ լուրջ չվերաբերվել:

ՊՐԻՄԻՏԻՎ ԲԼԵ՞Ֆ

Այս բոլոր հետեւանքներն աչքի առաջ ունենալովª Քերին ինչո՞ւ եկավ Սոչի: Բացատրությունը, թերեւս, առավել քան պարզ է: Նախª ՌԴ-ի դեմ հարձակման երկու ուղղություններումª Ուկրաինայում ու Մերձավոր Արեւելքում ձեւավորված ստատուս-քվոն ԱՄՆ-ի օգտին շրջելու որեւէ ռեալ տարբերակ տեսանելի չէ: Մյուս կողմից էլª ռուս-չինական զարգացող հարաբերությունները, որ այդքան հրապուրում են Եվրոպային, արդեն նաեւ ռազմական հարթություն են տեղափոխվումª իրենց մեջ ներառելով նաեւ Իրանին: Իսկ դա արդեն ռեալ հարվածի տակ է դնում Ասիայի ողջ կենտրոնական հատվածը վերահսկող Աֆղանստանում ԱՄՆ-ի ներկայության ապագան:
Աֆղանական ռազմավարական ուղղությունն ու դրա հետ մեկտեղª ողջ Մերձավոր Արեւելքը ձեռքից բաց չթողնելու համար Վաշինգտոնը կարծես թե փորձում է ակտիվացնել աստիճանաբար միակը դարձող տարբերակըª Թուրքիայիցª Հարավային Կովկասով եւ Թուրքմենստան-Ուզբեկստան հատվածով Աֆղանստանի հետ կապի մասին: Դա հուշում է, որ առաջիկայում հիմնական կրքերը հենց հարավկովկասյան տարածաշրջանում են բորբոքվելու, եւ այս հանգամանքը Հայաստանը չի կարող աչքաթող անել: Բայց անգամ այն ֆանտաստիկ տարբերակը, որ ԱՄՆ-ին կհաջողվի վերահսկողության տակ առնել Թուրքիա-Հարավային Կովկաս առանցքն ու դուրս գալ Թուրքմենստան-Ուզբեկստան-Աֆղանստան գոտի, էլի պահանջվող արդյունքը չի տալիս: Այն առումով, որ համաշխարհային տնտեսական կյանքը գնալով ամրապնդվում է Ասիա-խաղաղօվկիանոսյան գոտումª Ռուսաստանով անցնելիք չինական "Մետաքսի ճանապարհով" դուրս գալով դեպի Եվրոպա: Հենց սա է ԱՄՆ-ի հիմնական խնդիրը, եւ սրա դեմը հիշատակված աֆղանական ռազմավարությամբ առնել պարզապես հնարավոր չէ: Մինչդեռ ռուս-չինական կապն ու տնտեսական այդ ողջ ռազմավարությունը ԱՄՆ-ին խոստանում է դոլարի վախճանի տեմպերի էական արագացում, ու բանը հասել է նրան, որ մի շարք հեղինակավոր փորձագետներ դոլարային հեգեմոնիային մեկ-երկու տարուց ավելի կյանք չեն խոստանում:
Այսպիսովª կարծես թե Վաշինգտոնին մնացել է մեկ տարբերակª ռուս-չինական այդ դաշինքը ձախողել, գոնեª ռուսներին չեզոքացնել եւ հիմնական կռիվը տեղափոխել խաղաղօվկիանոսյան տարածաշրջանª Չինաստանի դեմ:
Այսպիսովª Քերիի այդ բավականին ճոխ ու միաժամանակª անորոշ խոստումներով համեմված այցը թերեւս սկսում է ավելի շատ նմանվել Ռուսաստանին կաշառելու փորձի: Համենայնդեպսª Վաշինգտոնն առնվազն փորձում է հասկանալ, թե ինչ կերպ կկարողանա հասնել գոնե ռուսների չեզոքության, եթե Չինաստանի նկատմամբ սկսի մինչեւ իսկ ռազմական բնույթի ճնշումներ, որը կարծես թե դարձել է դոլարին փրկելու միակ տարբերակը: Նման իրավիճակը, անշուշտ, Ռուսաստանին միանգամայն ձեռնտու է: Մի կողմիցª Վաշինգտոնը "քցում" է սեփական դաշնակիցներին, եւ այդ նոր ճեղքվածքը Մոսկվան հաստատ տեղը-տեղին կօգտագործի: Եվ երկրորդը. անցած տարի, երբ պիկին հասավ ռուսների նկատմամբ պատժամիջոցների թեման, Պեկինն իր աջակցության համար կարողացավ ռուսներից մի շարք զիջումներ պոկել: Ու հիմա, երբ հիմնական սրացումները խոստանում են անցնել հակաչինական ուղղության, Մոսկվան, թերեւս, կփորձի կորցրածը ետ վերադարձնել: Բայց ասել, թե կհամաձայնի մենակ թողնել Չինաստանին, միամտություն կլիներ: Այն պարզ հաշվարկով, որ եթե Վաշինգտոնին հաջողվի հաղթել Պեկինին, միանգամից հաջորդ թիրախը դառնալու է Մոսկվան, եւ հակառակը, ինչը հաստատ ե՛ւ Ռուսաստանում, ե՛ւ Չինաստանում հստակ գիտակցում են: Դե ուրեմն Մոսկվան ՔեՌիի հրամցրած շոկոլադները կհամտեսի, բայց` ոչ ավելին: Չնայածª նման կարեւորագույն այցն ու քննարկումները Մոսկվայի փոխարեն Սոչիում ընդունելովª Ռուսաստանն արդեն իսկ ակնարկում էր, որ այնքան էլ կարեւորություն չի տալիս վաշինգտոնյան նման շրջադարձին: Կոպիտ ասածª "Ուզում եք խոսելª կլսենք" սկզբունքով:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ