Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՄԻ ԽՃՃՎԵՔ ՄԵՐ ՈՏՔԵՐԻ ՏԱԿ

Արխիվ 12-16

ՄԻ ԽՃՃՎԵՔ ՄԵՐ ՈՏՔԵՐԻ ՏԱԿ

Երբ մեր` "Ազգային Միաբանություն կուսակցության" մամուլի պատասխանատուն առավոտյան (ըստ կուսակցությունում սահմանված կարգի) նախագահության անդամներիս ծանոթացրեց օրվա (14. 05. 2015 թ.) մամուլի տեսության հետ, հիշատակեց նաեւ "Չորրորդ իշխանություն" թերթում տպագրված հերթական բարբաջանքը: Նշենք, որ այդ թերթոնը, ի շարս այլ կուսակցությունների, անպարկեշտ հայտարարություններ էր արել "Ազգային Միաբանություն կուսակցության" հասցեին` սահմանադրական բարեփոխումների հարցում մեր պաշտոնական դիրքորոշման առնչությամբ:
Բավական էր փակ տեսախցիկով նկարահանել նախագահության անդամների դեմքերի արտահայտությունը, որ պարզ դառնար, թե որքան են արհամարհված այդ թերթոնն ու նրանում տպագրված նյութերը: Գրեթե բոլորը միակարծիք էին, որ ցանկացած անդրադարձ այդ երիցս տապալված, վաղուց ի վեր քաղաքական լուսանցքում հայտնված, 3 հոգուց բաղկացած (Լեւոն Տեր-Պետրոսյան, Շողեր Մաթեւոսյան եւ նրանց հարող Լեւոն Զուրաբյան) կուսակցության օրգանին նպատակահարմար չէ: Սակայն ես` Խորհրդային Հայաստանի ներքին գործերի վերջին նախարարս, ով այդ կոնտինգետին, ասած գյումրեցու` դաբախանից գիտի, ընդդիմացա ընկերներիս կարծիքին, ասելով` ղըզղընած ցլիկները կարող են չարիք դառնալ, եթե ժամանակին դաստիարակչական առումով չզրկես նրանց թարմ խոտից եւ բարեկամաբար մտրակելուց: Չնայած, խոստովանեմ, որ հայտնվել նույն ցուցակում, որտեղ կան մեր կողմից հարգված կուսակցություններ` ՍԻՄ-ը, Դեմկուսը, չթվարկեմ բոլորին, ինքնին պատվաբեր է: Ուստիեւ ուզում եմ զգուշացնել Լեւոն-լեւոնիկներին եւ այլոց. հանդարտվեք, վերջապես ազատվեք մաղձից, քաղաքական անբավարարվածությունից, չէ՞ որ տեղներովդ մեկ չարիք ու պատուհաս եք մեր երկրի համար: Դրսից փող են տալիս, որ երկիրը քանդեք, չենք թողնի, չի ստացվի եւ հետո ուշադիր նայեք ձեզ հայելու մեջ` մինչեւ ուրիշների տեղը քաղաքական դաշտում որոշելը: Ակնհայտ են կուսակցությունների կոնսոլիդացիայի (ինչպես գրում եք) փաստից ձեր ահուսարսափն ու տագնապները, անհեթեթ հոդվածներով ձեզ մի մատնեք:
Բոլորին է հայտնի, որ "Ազգային Միաբանություն կուսակցության" միայն կենտրոնական գրասենյակն աշխատանքային օրվա ցանկացած ընդմիջմանն ավելի շատ մարդկանցով է սեղան նստում, քան ձեր ՀԱԿ կոչվող կուսակցությունն իր ողջ կազմով, բարեկամ-հարեւանով` իրար հետ վերցրած: Էլ չենք խոսում գոյություն չունեցող ՀԱԿ պատգամավորական խմբակցության մասին: Ես հասկանում եմ ձեր հոգեվիճակը` ժողովրդի կողմից մերժված, նախկին կողմնակիցների կողմից լքված, չարամիտների, աբիժնիկների խմբակ դարձած` քաղաքական անհեթեթ միավորում:
Մեծավարի զգուշացնում եմ` ձեռ քաշեք "Ազգային Միաբանություն կուսակցությունից": Ասած ռուսի` վպ տցՑՈռՑպրՖ տՏՊ վՏչՈՎՌ, մի խճճվեք մեր ոտքերի տակ:
Եվ վերջում, թող անհամեստ չհնչի ասածներս, Հայրենիքիս ծառայելու համար ձեր բոլորի խելքի քաշով մեկ ստացած շքանշաններ ու մարտական մեդալներ ունեմ:
Ձեր հանցավոր իշխանավարության
տարիներին ձեր թալանածը հրապարակավ ձեր երեսով տալու համար երկու անգամ բանտարկված,

Հայաստանի Գերագույն խորհրդի
պատգամավոր,
"Կարմիր դրոշ" շքանշանի ասպետ,
պահեստի գնդապետ,
"Ազգային Միաբանություն կուսակցության" նախագահության անդամ
ԼԵՎՈՆ ՀԱԿՈԲԻ ԳԱԼՍՏՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ