Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԱՐՄԵՆ ԴԱՐԲԻՆՅԱՆԸ ԳԵՐԱԴԱՍՈՒՄ Է ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՀԱՆԴԻՊԵԼ ԱՌԱՆՁԻՆ

Արխիվ 12-16

ԱՐՄԵՆ ԴԱՐԲԻՆՅԱՆԸ ԳԵՐԱԴԱՍՈՒՄ Է ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՀԱՆԴԻՊԵԼ ԱՌԱՆՁԻՆ


Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԲԿՏ) Նախարարական գագաթաժողովի եւ Բոլոնիայի քաղաքական չորրորդ ֆորումի ժամանակ երեկ առիթ ունեցանք հանդիպել ՀՀ նախկին վարչապետ, Հայ-ռուսական (սլավոնական) պետական համալսարանի ռեկտոր ԱՐՄԵՆ ԴԱՐԲԻՆՅԱՆԻ հետ, ում հետ զրույցը ծավալվեց ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ու կրթական հարցերի շուրջ:
–Պարոն Դարբինյան, ինչո՞վ էր պայմանավորված, որ Դուք չմասնակցեցիք ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ կազմակերպված վարչապետների ակումբի անդրանիկ նիստին:
– Չեմ մասնակցել, որովհետեւ երկրում չեմ եղել: Ամեն դեպքում, ողջունում եմ վարչապետի կողմից նման նախաձեռնությունը: Իհարկե, որպես ակումբային գործունեություն, դժվար թե շատ էֆեկտիվ լինի այն:

Ավելի գերադասելի կլիներ առանձին-առանձին հանդիպումները, բայց դա վարչապետի որոշելիքն է: Մյուս հանդիպմանը, եթե երկրում լինեմ, կմասնակցեմ:
– Ժամանակին Դուք արտագաղթի հետ կապված լուրջ ուսումնասիրություններ էիք կատարում, ի՞նչ կասեք ներկա իրավիճակի մասին:
– Արտագաղթին վերաբերում եմ շատ ավելի լոյալ, քան շատերը: Այն ընդունված է մեզ մոտ բնորոշել միայն բացասական պիտակներով, ես դրան համաձայն չեմ, որովհետեւ մարդը փորձում է ինքն իրագործել իր հնարավորությունները: Եթե այդ հնարավորությունները կարելի է իրականացնել մեկ այլ տեղում, ուրեմն` այդ մարդն ազատ է իրականացնելու այն: Մենք պետք է հաշվի առնենք, որ մարդիկ, որոնք, այսպես ասած, արտագաղթում են, հասնում են հաջողությունների այլ երկրներում: Հետեւաբար, արտագաղթը արդարացված է, այդ թվում` մեզ համար, որովհետեւ ունենում ենք հաջողակ, հարուստ, նաեւ խելացի հայրենակիցներ, որոնք մեր հայության ընդհանուր կապիտալն են, եւ դա վատ չէ:
– Որպես նախկին վարչապետ, վստահ ենք, որ հետեւում եք կառավարության գործունեությանը, ինչպե՞ս կգնահատեք այն:
– Ես ոչ քաղաքական, այլ գաղափարական եւ պրոֆեսիոնալ կառավարման կողմնակից եմ: Այսօր ընտրված է քաղաքական կառավարման մեխանիզմը, որն իմ կարծիքով` մեր երկրի նման երկրների համար շռայլություն է: Մենք պետք է ունենանք պրոֆեսիանալ կառավարում եւ գաղափարական թիմ: Ես համարում եմ, որ Հովիկ Աբրահամյանն անում է իր հնարավորությունների` այս պահի մաքսիմումը: Կառավարման թիմ գոյություն ունի, որն իրագործում է իր պատկերացումները, իսկ թե ինչքանով է այն արդյունավետ, գնահատում է հասարակությունը եւ դուք: Հարգում եմ Հովիկ Աբրահամյանին եւ ցանկացել եմ ու ցանկանում եմ նրան հաջողակ լինել` որպես ՀՀ վարչապետ, եւ, կարծում եմ, դա բոլորիս ցանկությունը պետք է լինի:
– «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն առ այսօր պահանջում են իրենց` ամիսներով չվճարված աշխատավարձերը: Հետաքրքիր է` որպես գործադիրի նախկին ներկայացուցիչ, խնդրի ինչպիսի՞ լուծում եք տեսնում:
– Եթե կա բողոք, դա պետք է մի տեղ արտահայտել: Դրան չեմ կարող ո՛չ կողմ լինել, ո՛չ դեմ, որովհետեւ բնական երեւույթ է: Իսկ թե այդ բողոքները որքանով արդյունավետ կլինեն, կապված է բողոքի քանակից, որակից եւ ծավալից:
«Նաիրիտի» դեպքը մի առեղծվածային պատմություն է եւ, ճիշտն ասած, անթույլատրելի: Նորմալ, քաղաքակիրթ հասարակարգում, անհասկանալի է, թե ինչու է այդպես եղել: Պատճառն իհարկե սխալ կառավարման կամ ոչ բավարար կառավարման մեջ է: Բայց կարծում եմ` պատասխանատուներին այդքան էլ դժվար չէ փնտրել ու գտնել: Եվ խնդիրն այստեղ այն չէ, որ պարտք կա, այլ խնդիրն այն է, որ ոչ արդյունավետ կառավարման արդյունքում մենք չգիտենք, թե այդ գործարանի ապագան ինչ է լինելու:
– Ի դեպ, ապագայի մասին. ի՞նչ կասեք սահմանադրական բարեփոխումների եւ մասնավորապես կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու վերաբերյալ:
– Իմ կարծիքով` ընդունելի չէ խորհրդարանական համակարգի անցումը, եւ առաջին ու միակ պատճառն այն է, որ մեր կուսակցությունները կայացած չեն: Ավելին` օլիգարխացված են, եւ դրանք չեն ընդգրկում մեր միջին խավը: Դասական դեմոկրատական երկրներում կուսակցությունների հիմքում կանգնած է միջին խավը: Այսինքն` բարեկեցիկ կյանքով ապրող այն խավը, որն իր վճարումներով, այսպես ասած, նպաստում է տվալ կուսակցության կամ քաղաքական գծի կայացմանը: Մինչդեռ տվյալ դեպքում մենք ունենք օլիգարխացված կուսակցություններ, որոնք սնվում են, ենթադրենք, մեկ-երկու կամ հինգ գրպաններից:
– Անդրադառնանք նաեւ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԲԿՏ) Նախարարական գագաթաժողովին, որն այս անգամ տեղի է ունենում Երեւանում:
– ԿԳ նախարարին պետք է ողջունեմ այդ իմաստով, որովհետեւ մեծ գործ է արվել: Հիմնականում նախարարի անձնական ակտիվության շնորհիվ այս նախարարական ժողովը բերվեց Հայաստան: Կարծում եմ` մեր երիտասարդներին պետք է հնարավորություն ընձեռել` բազմապիսի կրթական ծրագրերի մասնակցելու համար: Իսկ այսօր այդ հնարավորությունները բազմակի մեծ են, քան նախկինում: Դա չի նշանակում, որ Բոլոնյան գործընթացը լավագույնն է, բայց մենք տալիս ենք ընտրության եւ հնարավորությունների լայնացման իրավունք, եւ սա պետք է ողջունել:
– Այդուհանդերձ, ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ Հայաստանն իր տնտեսության ապագան կապեց Եվրասիական տնտեսական միության հետ, իսկ կրթական համակարգը` Եվրոպայի:
– Մի՛ հակադրեք այդ ամենը: Տնտեսությունը պիտի ազատ եւ բաց լինի, անգամ եթե մենք Եվրասիայի տարածքում ենք: Մեր բանաձեւը պիտի լինի Եվրասիական բաց տարածքը, որը պիտի ընդգրկի նաեւ հնարավոր համագործակցություն Եվրոպայի, Միացյալ Նահանգների եւ ընդհանրապես բոլոր այն երկրների հետ, որոնք դրան պատրաստ են:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ