Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

ՀԱԿ խմբակցության պատգամավոր, "կոոպերատիվ հնչակների" առաջնորդ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ խոստովանել է, որ. "Փետրվարյան դաժան իրադարձություններից հետո ընդդիմությունը շատ ծանր հարված ստացավ": Սակայն զարմանալին այն է, որ տիկին Սարգսյանը դեռեւս հույս ունի, որ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն դեռ կհամախմբվեն ու կկազմեն ընդդիմության առանցքը: Զարմանալի է, մի՞թե քաղաքական ներկապնակին նույնիսկ մակերեսորեն ծանոթ որեւէ մեկը կարող է դեռ այդպիսի հույսեր ունենալ, երբ ՀԱԿ-ի հայ-հայը գնացել է, վայ-վայն է մնացել, իսկ տխրահռչակ Ջհանգիրյանն էլ հասցրել է նույն ԲՀԿ-ին հայհոյել: Դե ինչ, հաշվի առնենք, որ տիկին Սարգսյանը զգացմունքային է, այդ պատճառով էլ ներողամտաբար վերաբերվենք նրա անհասկանալի հույսերին:
Ի դեպ, զարմանալի ճշգրիտ դատողություն է արել ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ընդդիմադիրների` սահմանադրական բարեփոխումների հանդեպ ունեցած վերաբերմունքի առնչությամբ. "Ինչ վերաբերում է պնդումներին, թե խորհրդարանական համակարգին անցումը հնարավորություն է իշխանության վերարտադրման համար, լավ միգուցե այդպես է: 2012թ. ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ "Ժառանգությունը" առաջ էին քաշում սահմանադրական բարեփոխումների` կիսանախագահականից խորհրդարանական կառավարման անցնելու հարցը. միակ կուսակցությունը, որ այդ մասին չէր խոսում, ՀՀԿ-ն էր: Հարց եմ տալիս. բա այն ժամանակ ինչի՞ մասին էին մտածում, ինչո՞ւ այդ հարցը չէին տալիս: Դա կեղծ քաղաքական հարցադրում է. վերջին հաշվով, ՀՀԿ-ն նախաձեռնել է այն, ինչ իրենք էին ուզում: Հիմա ինչո՞ւ են դեմ` որեւէ մեկից որեւէ հոդաբաշխ մեկնաբանություն չեմ լսել: Այսինքն` եթե մենք չենք անում` վե՞րջ. 2012թ. ժամանակն էր, 2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ ժամանակն էր, հուլիսին` ժամանակը չէ՞ր": Դե ինչ, ավելացնելու բան չկա, իրոք դա ցայտուն օրինակ է, թե ինչպես որոշ կուսակցություններ հետ են քաշվել իրենց իսկ գաղափարից, ինչ է, թե այժմ այդ գաղափարն առաջ է տանում ՀՀԿ-ն:
Ադրբեջանական քաղաքական կաշառատվության շուրջ դեռ շատ զարմանալի պատմություններ կլսեք: Այսպես, ԱՄՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ էթիկայի հանձնաժողովը հետաքննություն է սկսել Ադրբեջանի պետական նավթային ընկերության կողմից 10 կոնգրեսականների ճամփորդական ծախսերը հոգալու դեպքի առթիվ, ու այդ կոնգրեսականներին ուղեկցող 32 անձանց մեջ կային նաեւ Օբամայի 3 նախկին օգնականներ: Ու լավ էլ ճոխ կաշառել են` կեղծ հասարակական կազմակերպության միջոցով ներկայացրել են 113 հազար դոլարի ճանապարհածախս դեպի Ադրբեջան, իսկ Բաքվում ադրբեջանամետ ելույթների դիմաց կոնգրեսականներն ու իրենց անձնակազմի անդամները ստացել են հազարավոր դոլարների գործուղման վճարներ, մետաքսե շարֆեր, բյուրեղյա սպասք, գումարած նաեւ 2,5-10 հազար դոլար արժողությամբ գորգեր: Դե ինչ, քանի դեռ գոյություն ունի ադրբեջանական կեղծ պետականությունը, դեռ շատ ու շատ "քաղաքակիրթ" արեւմտյան գործիչներից փչելու է նավթի ու սեւ խավիարի հոտը:
Իսկ Թուրքիայում ինչն էլ մուտք գործի, զարմանալիորեն վերածվում է զիբիլի: Այդպես է պատահել նաեւ, իբր տարբեր վարչակարգերից անկախ գործող TWITTER-ի հետ: Սույն հսկայական սոցիալական ցանցը ներկայացուցչություն է բացել Թուրքիայում եւ ապրիլի 25-ից սկսած արգելափակվել է Թվիթերում գործող Թուրքիայի ակտիվ սոցիալիստ հայերից կազմված "Նոր զարթոնք" շարժման էջը: Թուրքական մամուլը հաղորդում է խայտառակ մանրամասներ` երբ խնդրի առնչությամբ դիմել են Թվիթերի տեղական ներկայացուցչին, վերջինս պատասխանել է, որ էջը փակվել է. քանզի օգտագործվել է "վատ նպատակով": Դե ինչ, հուսանք, որ խոշորագույն սոցցանցը` "Ֆեյսբուքը", Թուրքիայում ներկայացուցչություն չի բացի, այլապես դա էլ կվերածվի յաթաղանակերպ զիբիլի:

Զարմացած է  
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ