Ըստ Արցախից ստացած տեղեկատվության` հնարավոր է, որ սկանդալային նորընտիր պատգամավոր, տեղական սաքունց Հայկ Խանումյանի դեմ քրեական հետապնդում սկսվի: Ըստ մեր աղբյուրի` օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նա իր գրանտային գործունեության ընթացքում ահավոր ուռճացված հաշվետվություններ է ներկայացրել, եւ այդ հաշվետվությունների արտահոսք է տեղի ունեցել եւ հետաքրքրել իրավապահներին:
Ասում են, թե այդ հաշվետվություններում կան շատ տարօրինակ դրվագներ` զորօրինակ 43 կմ տաքսիով ճանապարհորդության դիմաց հաշվետվություն է ներկայացվել շուրջ 350 հազար դրամի, իսկ մոտ 20 հազար դոլարի ծախս է ցույց տրվել սահմանամերձ գյուղերից մեկում մանկական տիկինիկային թատրոն հիմնելու վերաբերյալ, թեեւ այդ գյուղում նույնիսկ չոփը չոփի վրա չի դրվել: