Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԽԶՄԱԼՅԱՆԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ ԱԶԵՐԻՆԵՐԻ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Արխիվ 12-16

ԽԶՄԱԼՅԱՆԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ ԱԶԵՐԻՆԵՐԻ
ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄ


"Նախախորհրդարանի" նախկին անդամ Տիգրան Խզմալյանը հավանաբար այն աստիճան է անտեսվել հայկական լրատվամիջոցների եւ նույնիսկ նախկին թիմակիցների կողմից, որ ինքնահաստատման վերջին անհույս ճիգերը գործադրելով` հարցազրույց է տվել ադրբեջանական Haqqin.az-ին, որում, մեղմ ասած, բողոքել է իր երկրի թե՛ իշխանությունից, թե՛ ընդդիմությունից, եւ որ ամենանողկալին է` նաեւ ժողովրդից:
Բայց մինչ հարցազրույցի բովանդակությանն անդրադառնալը, նախ համառոտ ներկայացնենք, թե ով է տխրահռչակ Տիգրան Խզմալյանը: Կարճ կարելի է ձեւակերպել այսպես` չկայացած մարդ, չստացված ու անտաղանդ ռեժիսոր, ով, ինչպես եւ մի խումբ այլ չստացվածներ, փորձեց կայանալ քաղաքական դաշտում` հայտնվելով Ժիրայր Սէֆիլյանի կողքին: Սակայն այդտեղ էլ նրան չհաջողվեց կայանալ, եւ Խզմալյանի վերջին հանգրվանը դարձավ Haqqin.az-ը: Հիշեցնենք, որ տարիներ առաջ Խզմալյանը նշանակվել էր "Երեւան" կինոստուդիայի տնօրեն, որտեղ երկար ժամանակ աշխատելուց հետո հեռացվել էր` ֆինանսական չարաշահումներ կատարելու եւ ստուդիային պատկանող նեգատիվները վաճառելու համար: Իսկ անտաղանդ ռեժիսորի վերջին անտաղանդ աշխատանքը նախորդ տարի նկարած "Սարդարապատ" վավերագրական ֆիլմն էր, որտեղ նա քաղաքական նկատառումներից ելնելով` այնքան էր խեղաթյուրել պատմական փաստերը, որ ֆիլմը հայ հասարակության կողմից ընդունվել էր բավականին բացասական: Բայց Խզմալյանն իրեն չի կորցրել եւ իր անտաղանդ ստեղծագործությունը տարել է ԱՄՆ եւ վաճառել տեղի հայ համայնքին:
Հիմա մի փոքր էլ Haqqin.az-ին տված նրա հարցազրույցի մասին: Անտաղանդ ու հայրենադավ Խզմալյանը բողոքում է թե՛ իշխանություններից, թե՛ ընդդիմությունից, որը նույնպես նախախորհրդարանականների մտածելակերպի մեջ ինչ-որ ձեւով կարելի է տեղավորել: Բայց որ ադրբեջանական լրատվամիջոցին բողոքում է նաեւ հայ հասարակությունից եւ ամեն կերպ փորձում է վարկաբեկել Հայաստանը, դա արդեն անբարոյականության գագաթնակետն է: Չնայած ի՞նչ բարոյականության մասին կարելի է խոսել, երբ դեռ "Նախախորհրդարանում" եղած ժամանակ կառույցի մյուս ղեկավարների հետ Խզմալյանը "քցում" էր իրենց իսկ անդամներին` չտալով խոստացված աշխատավարձը, ինչի մասին համացանցում տարածվել էր հայտնի տեսանյութը:
Ինչպես հայտնի է, Խզմալյանի գաղափարական ընկերներ Սէֆիլյանն ու նրա կողմնակիցները դատի են տվել ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանին, քանի որ վերջինս իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ Սէֆիլյանը, Խզմալյանն ու նրանց նմանները ֆինանսավորվում են "դրսից": Դրանով Գ. Մելիքյանը հավանաբար ցանկացել էր ակնարկել, որ խզմալյանների այս անհայրենիք տեսակը` որպես "ազդեցության գործակալ", օգտագործվում է այլ երկրների հատուկ ծառայությունների կողմից, ինչի դիմաց էլ վարձատրվում է: Այս համատեքստում Haqqin.az-ին տված Խզմալյանի հարցազրույցը հերթական անգամ խոսում է այն մասին, որ Սէֆիլյանի ու նրա գաղափարակիցների մասին Գագիկ Մելիքյանի եւ շատ-շատերի կարծիքը ամենեւին էլ զուրկ չէ հիմնավորումներից:
Ի դեպ, Բախրամ Բատիեւը, ում հարցազրույց է տվել Խզմալյանը, հայտնի է իր հակահայկական կեցվածքով: Նա պարբերաբար տպագրում է հարցազրույցներ ու մեկնաբանություններ, որոնց միջոցով տարածում է ապատեղեկատվություն եւ իրականացնում հակահայկական քարոզչություն, մասնավորապես` նրա վերջին հոդվածներից մեկը վերնագրված էր "Թ ԸՐՎպվՌՌ ջՈՋՌՉՏ րՋՌչՈսՌ ՈջպՐոՈռՊՋՈվՓպՉ": Եվ ահա, Խզմալյանը հարցազրույց է տվել այս "մարդուն"` իր լուման ներդնելով ազերիների հակահայկական քարոզչության գործում:

"100-ամյակը առանց Ժիրայր Սէֆիլյանի" ֆեյսբուքյան էջ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ