Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

"ԿԱՆ ԴԻՐՔԵՐ, ՈՐՏԵՂ ՉԵՆՔ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՑՆԵԼ"

Արխիվ 12-16

"ԿԱՆ ԴԻՐՔԵՐ, ՈՐՏԵՂ ՉԵՆՔ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՑՆԵԼ"

ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում կազմակերպվել էին լսում` պաշտպանության ոլորտի խնդիրների ու առաջիկա անելիքների մասին: ԲՀԿ պատգամավոր ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ  պաշտպանության փոխնախարար ԱԼԻԿ ՄԻՐԶԱԲԵԿՅԱՆԻՑ  պարզեց`  արդյո՞ք հնարավոր է արեւի էներգիան` որպես նորարարական տեխնոլոգիա, օգտագործվել պաշտպանության ոլորտում: "Դա մեզ համար լուրջ խնդիր է, որին մենք վաղուց անդրադաձել ենք, չնայած արդյունքներ չունենք: Կան դիրքեր, որտեղ մենք հնարավորություն չունենք էլեկտրականություն հասցնել: Եթե կա առաջարկություն` քննարկելու արեւային էներգիայի կիրառումը  պաշտպանության ոլորտում, պատրաստ ենք քննարկել",- պատասխանեց փոխնախարարը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ