ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԱՐՑԱԽՈՒՄ ԲԱՆԻ ՏԵՂ ՉԴՐԻՆ
Արխիվ 12-16ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԱՐՑԱԽՈՒՄ ԲԱՆԻ ՏԵՂ ՉԴՐԻՆ
Արդեն քանի օր է, մտածում եմ, թե ինչն էր Քոչարյանի` Արցախ այցելելու պատճառը.... ՈՒ գալիս եմ այն մտքին, որ Արցախի առաջին նախագահը ինչ-որ բան է մոգոնում...
Եթե Արցախի առաջին նախագահի մոտ ավանդույթ լիներ տոն օրերն իր հայրենի քաղաքում անցկացնելը, կամ տարին գոնե մեկ-երկու անգամ հարազատ Ստեփանակերտի փողոցներում երեւալը, ամեն ինչ բնական կլիներ... Բայց քանի որ դա այդպես չէ, եւ Քոչարյանը ոչինչ հենց այնպես չի անում, պետք է ենթադրություններ անել:
Ենթադրել, որ Սերժ Սարգսյանին տապալելու ծրագրի ձախողումը նոր քաղաքական խարդախություներ է ծնում Արցախի առաջին նախագահի գլխում:
Ենթադրել, որ Սամվել Բաբայանի միջոցով Արցախում պառակտումներ առաջացնելու արդյունքում` Բաբայանին Արցախ բերելու մտադրության ձախողումից հետո, Արցախում քաղաքական իրավիճակը "հոտոտելու" խնդիր է առաջացել...
Այսպես, թե այնպես, Քոչարյանի այցը Շուշիի ազատագրման տարեդարձի, ոչ էլ մեծ Հայրենականի հաղթանակի 70-րդ տարին նշելու հանգամանքով չէր պայմանավորված,
ամենայն հավանականությամբ, քաղաքական արենայում նրա կողմից ակտիվություն պետք է սպասել, եւ քանի որ նրա խորամանկությանը ոչ մեկը չի հասնի, ապա մնում է կռահել` թե հաջորդ ինտրիգը որտեղ կծավալվի` կրկին Հայաստանի նախագահ դառնալու նպատակին ուղղված:
Ամեն դեպքում, արդեն հայտնի է, որ Արցախում, կոպիտ ասած, թքած ունեն բոլոր քաղաքական խաղերի վրա... Այս է պատճառը, որ Քոչարյանի կողմից սպասված աժիոտաժը չեղավ` չնայած ցուցադրական զբոսանքին հրապարակում, մշակված հաղթական կեցվածքին, երկար տարիներից հետո հյուր եկած արցախցին գրեթե աննկատ մնաց իր "փոքր հայրենիքում": Նույնիսկ, ծառայողական մեքենայի մոտ հապաղելը չօգնեց նրան գրավելու մոտ կանգնած լրագրողների ուշադրությունը:
Մի խոսքով, դժվար է արցախցու հետ, նախկին` կորած -մոլորած նախագահ...
ԲԵԼԼԱ ԼԱԼԱՅԱՆԻ ֆեյսբուքյան գրառումից
