Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

"ՋՀԱՆԳԻՐՅԱՆՆ ԱՍՈՒՄ ԷՐ` ԻՆՁ ՄԱՆԴԱՏ ՊԵՏՔ ՉԷ, ԲԱՅՑ ՄԱՆԴԱՏԸ ԳՐՊԱՆԸ ՄԱՆ Է ԳԱԼԻՍ"

Արխիվ 12-16

"ՋՀԱՆԳԻՐՅԱՆՆ ԱՍՈՒՄ ԷՐ` ԻՆՁ ՄԱՆԴԱՏ ՊԵՏՔ ՉԷ, ԲԱՅՑ ՄԱՆԴԱՏԸ ԳՐՊԱՆԸ ՄԱՆ Է ԳԱԼԻՍ"

Օրեր առաջ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հայտարարել էր, որ ԲՀԿ-ն նախկին ԲՀԿ-ն չէ, եւ որ ԲՀԿ-ից միայն անունն է մնացել: Այն, որ ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի "ջրերը" մի առվով չեն հոսում, արդեն մի քանի ամիս է: Մասնավորապես` մինչ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` Սերժ Սարգսյանի հետ հանդիպելն ու փետրվարի 20-ի հանրահավաքը ԲՀԿ նախկին առաջնորդի կողմից չեղյալ համարվելը, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը բաց նամակ հղեց Սերժ Սարգսյանին, իսկ հանրահավաքը չեղյալ համարելուց մեկ օր առաջ հրապարակեց "Սրտիս պարտքը" հոդվածը, որտեղ Տեր-Պետրոսյանը խոսում էր ԲՀԿ-ի սայթաքումներից ու կուսակցության ներսում գոյություն ունեցող խառնակիչների մի խմբից: ԲՀԿ-ի նեղ շրջանակներում Տեր-Պետրոսյանի այդ հոդվածը համարեցին դավաճանություն, ավելին` ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը հայտարարեց, որ առաջին նախագահին հարիր չէ հնչեցնել նման գնահատականներ: Իսկ մինչ այդ, այս երկու կուսակցությունները սերտ համագործակցում էին ու անգամ Ազատության հրապարակում մի հարթակի վրա կանգնում:
"Հայրենիք եւ պատիվ" կուսակցության նախագահ ԳԱՌՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ, "Իրավունքի" հետ զրույցում անդրադառնալով ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությանը, հիշեցրեց` "եռյակի" կամ "քառյակի" թիկունքում կանգնած էր Ռոբերտ Քոչարյանը, որոնց նպատակը երկրի ապագայի հարցը չէր:
ՀԱԿ-ի նախկին անդամը նաեւ հիշեցրեց ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի քայլերը. դաշինքի կազմում առկա 17 կուսակցություններին ՀԱԿ առաջնորդը տրորեց, կանգ առավ միայն ՀՀՇ-ի վրա, այնուհետ գողացավ ՀՀՇ անունը եւ դրեց ՀՀՇ կուսակցության վրա: "Բացի այդ, տարիներ շարունակ` 2008-ից ի վեր, բարբաջում էին իշխանություների դեմ, օբյեկտիվ գնահատականներ հնչեցնում իշխանության հասցեին, հետո գնացին յոթ մանդատ վերցրին եւ այն նախընտրեցին տասը զոհերի փոխարեն: Թող ինձ ներեն մարտի 1-ի զոհերի հարազատները",- մանրամասնեց կուսակցության ղեկավարը:
Ըստ Գառնիկ Մարգարյանի` ԲՀԿ-ն միշտ եղել է իշխանության բաղկացուցիչ մասը, հետեւաբար ոչինչ էլ չի փոխվել:
Ինչ վերաբերում է Գագիկ Ջհանգիրյանի վերոնշյալ հայտարարությանը, պրն Մարգարյանը հիշեցրեց Ջհանգիրյանի տարիներ առաջ ասված խոսքը` "Ինձ մանդատ պետք չէ", բայց հիմա, Գառնիկ Մարգարյանի կարծիքով, մանդատը գրպանում ման է գալիս:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ