Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՔԹԻ ՏԱԿ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՍԿՍԵԼ, ԲԱՅՑ ՆԱ ՏԵՂՅԱԿ ՉԷ՞

Արխիվ 12-16

ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՔԹԻ ՏԱԿ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՍԿՍԵԼ, ԲԱՅՑ ՆԱ ՏԵՂՅԱԿ ՉԷ՞

"Իրավունքի" տեղեկություններով` Հրազդան քաղաքի  գլխավոր բժիշկը` "Հրազդանի բժշկական կենտրոն" ՓԲԸ տնօրեն Ռոբերտ Սահակյանը գնել է Հրազդանի  ավտոկայանը եւ  պատրաստվում է ռեստորանային համալիր կառուցել:
"Իրավունքի" հետ զրույցում Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը վերոնշյալ լուրերի առնչությամբ ասաց, որ ավտոկայանը պատկանում է Տրանսպորտի եւ կապի նախարարությանը, եւ մենք այնտեղից էլ պետք է պարզաբանում ստանանք: "Ես նման լուրեր չեմ լսել, ու  ռեստորանային համալիր կառուցելու մասին փաստաթուղթ չենք ստացել",- ասաց քաղաքապետը:
Կապ հաստատեցինք նաեւ "Հրազդանի բժշկական կենտրոն" ՓԲԸ տնօրեն Ռոբերտ Սահակյանի հետ, ով հերքեց այն լուրերը, թե ինքն է գնել այդ տարածքը, եւ ինքն է  կառուցում այդ ռեստորանային համալիրը. "Սխալ եք զանգել, ես դրա հետ կապ չունեմ: Իզուր են իմ անունը շրջանառում",- ասաց  Սահակյանը:
Իսկ թե ինչու են հենց իր անունը կապում կառուցվելիք ռեստորանային համալիրի հետ, "Հրազդանի բժշկական կենտրոն" ՓԲԸ տնօրենը դժվարացավ ասել, ապա արագորեն անջատեց հեռախոսը:
Մեր աղբյուրները, սակայն, պնդում են, որ  արդեն մեկ ամիս է, որ շինաշխատանքները սկսվել են, ավելին` ամեն օր հենց այդ ճանապարհով է քաղաքապետը  գալիս աշխատանքի:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ