ԵՐԲ ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍԵՐԸ ԿԱՊՎՈՒՄ ԵՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Արխիվ 12-16ԵՐԲ ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍԵՐԸ
ԿԱՊՎՈՒՄ ԵՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Եվ այսպես, Քերին եկավ ռուսի բակը: ԱՄՆ պետքարտուղարը Ռուսաստանի նախագահի հետ հանդիպեց ոչ թե Մոսկվայում, այլ` Սոչիում: Այսինքն` ամերիկացիները բավականին պակասեցրին "համաշխարհային ժանդարմի" իրենց ամբարտավանությունը, եւ մինչ այդ իրեն այլ երկրների ղեկավարներից բարձր դասող ԱՄՆ պետքարտուղարը (ինչը համապատասխանում է արտգործնախարարի կարգավիճակին) այժմ ինքը եկավ Վլադիմիր Պուտինի ոտը, քանզի ՌԴ նախագահը, որպես կանոն, Սոչիում հանդիպում է ռեալ քաղաքական քաշով իրեն զիջող գործիչների հետ:
ԻՆՉ Է ՓՈԽՎՈՒՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ
Ըստ էության` մայիսի 9-ի մոսկովյան Հաղթանակի շքերթը ոչ միայն սոսկ ճակատագրական ռազմական հաղթանակի հոբելյան էր, ոչ միայն սոսկ շքերթ էր, այլ ռուսներին դա հաջողվեց վերածել նոր աշխարհակարգի հռչակագրի պես մի բանի: Աշխարհակարգ, որում Մոսկվան իրեն հստակ ֆիքսեց, որպես 2-րդ բեւեռ, որն առաջինին` ԱՄՆ-ին, ոչնչով չի զիջում: Դե, իսկ 3-րդ բեւեռը` չինացիները, գործնականում կդառնան առաջին, թերեւս 2020-ից հետո:
Պետքարտուղարին` Քերիին, Սոչի ուղարկելով` Վաշինգտոնը, ըստ էության, ընդունեց նոր իրողությունները, ընդունեց, որ հակամարտության եւ պատժամիջոցների լեզվով ռուսների հետ խոսել չի լինի, ընդունեց, որ նրանց հետ պետք է հաշվի նստեն: Իսկ դա փոխում է իրավիճակը ինչպես աշխարհում, այնպես էլ տարածաշրջանում:
Ակնկալելի է, որ ամերիկացիները էապես կպակասեցնեն` գրեթե դադարեցման աստիճանի, միջամտությունն այն երկրներում, որոնք համարվում են ռուսական ազդեցության գոտի: Իսկ ամերիկյան ազդեցության գոտի համարվող երկրներում էապես կպակասի հակառուսականությունը: Կոնկրետ մեր տարածաշրջանում դա նշանակում է, որ Հայաստանում շպիոնօնիկները կմնան գործնականում սոված, ու եթե իշխանությունը սկսի նրանց տրորել, ամերիկյան տիկնիկավարներն առանձնապես տեր չեն կանգնի: Վրաստանի պարագայում էապես պակասելու է հակառուսական հռետորաբանությունը եւ, ընդհակառակը` վրացիները ձգտելու են ռուսների հետ իրենց հարաբերությունների կարգավորմանը, իսկ երբ դա պահանջում է միջնորդավորված ջանքեր, Հայաստանից լավ միջնորդ թերեւս դժվար է գտնել: Իսկ Ադրբեջանի պարագայում դա նշանակում է, որ ամերիկյան կողմից էապես պակասելու են ջանքերը` մազութային սուլթանատի միջոցով Կովկասում ռուսների դեմ 2-րդ ճակատ բացելու ուղղությամբ: Այսինքն` էապես նվազելու է Ալիեւի ռազմատենչ հայտարարությունները եւ ռազմական սադրանքները խրախուսող միջավայրը:
Իսկ առաջնահերթ` Սոչիում տեղի ունեցածը անմիջապես ազդելու է Ռիգայում Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում Հայաստանի մասնակցության վրա:
Քիչ է, որ հռչակագրային բնույթ ունեցող փաստաթղթեր ընդունելը առավելագույնն է, ինչին Արեւմուտքը կարող է հասնել Ռիգայում, նաեւ օբյեկտիվորեն ստեղծվում է վիճակ, որ զուտ գործընթացն ու հարաբերությունները պահպանելու տեսակետից մեր երկրին առաջարկվելու է ավելի շատ բան, իսկ ավելի քիչ բան պահանջվելու է դրա դիմաց: Դա էլ, ըստ էության, բերում է մեր արեւմտամետ ընդդիմադիրների եւ գրանտածիծ շրջանակների ակնկալիքների էական նվազեցմանը:
Ի դեպ, բավականին հետաքրքիր ինտրիգ է մնում` արդյո՞ք Սերժ Սարգսյանն անձամբ կմասնակցի այդ գագաթնաժողովին, թե` ոչ: Մինչ այդ, ՀՀԿ գործադիր մարմնի երեկվա նիստից հետո ակնկալվում էր այդ հարցի պատասխանը հնչեցնելը, սակայն ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը այդ հարցն այդպես էլ թողեց օդում:
ԱԼԻԵՎԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՎՈՂՆԵՐԸ
Կինոռեժիսոր, "Նախախորհրդարանի" նախկին անդամ Տիգրան Խզմալյանի` ադրբեջանական կայքերից մեկին տրված գարշելի հարցազրույցը ամենաբացասական գնահատականների է արժանացել եւ ամենատարբեր շրջանակների կողմից: Այսպես, Խզմալյանի արածը Ալիեւին հաշվետվություն տալ համարելու նախաձեռնությունը պատկանում է ոչ թե իշխանամետ, այլ` ընդդիմադիր շրջանակներից մեկին:
Գործնականում ի՞նչ է կատարվում` օբյեկտիվ պատճառներով մեր երկրի տարածքում ԱՄՆ-ի եւ նրա արբանյակների գործունեության շեշտակի կրճատումը բերում է նրան, որ կանոնավորապես գործող եւ կանոնավորապես պետականության հիմքերը "քաղաքակիրթ" ձեւով խարխլող, այսպես կոչված, "քաղաքացիական հասարակությունը" մատնվում է գրեթե անգործության` գրանտային հոսքերի կրճատման եւ հանրային ճնշումների աճի պարագայում: Այդպիսի պայմաններում համեմատաբար "ցիվիլ" (չնայած "ցիվիլը" տվյալ դեպքում զուտ պայմանականորեն կարելի է ասել) շպիոնօնիկների պասսիվացումը բերում է նրան, որ հիսթերիկ ձեւով առաջին պլանում հայտնվում են լրիվ ծայրահեղական կադրերը: Այսինքն` իրենց վերջին ճիչն են արձակում դավաճանները: Խոսքը ոչ միայն տարատեսակ վանյանների մասին է, այլեւ այն կադրերի, ովքեր մինչ այդ փորձում էին հայրենասեր ձեւանալ: Տիգրան Խզմալյանը դրա վառ օրինակներից մեկն է: Բայց կան նաեւ ավելի փոքր, չերեւացող դեպքեր եւս: Այսպես, ռազմական թեմաներով հանդես եկող լրատվական ռեսուրս կա, որը թեեւ դրա փաստացի ղեկավարները մշտապես ազգային արժեքները, հայոց հնագույն պատմությունը, հայոց արիական ծագումը ամենացինիկ եւ եղկելի ձեւով ծաղրող խառնածիններ են, այնուամենայնիվ, տարիներով մինչ այժմ իրեն դրսեւորում էր անթերի` ծանրակշիռ պրոֆեսիոնալիզմի դիրքերից: Եվ ահա արցախցի լրագրողները նկատել են, որ այդ նույն ռեսուրսը այժմ սկսել է փաստացի հրապարակել ռազմական գաղտնիքներ` դետալներով նկարագրելով կոնկրետ մարտական դիրքերի կոնկրետ տեխնիկական հագեցվածությունը: Դրա առնչությամբ մեր արցախցի գործընկերներն արդեն դիմել են պաշտպանության նախարարին` հորդորելով միջոցներ ձեռնարկել` այդ խայտառակությանը վերջ տալու ուղղությամբ:
Դե, իհարկե, նաեւ վերջին շատ ագրեսիվ դրսեւորումների բռնկում է դիտարկվում նաեւ աղանդավորական եւ համասեռամոլապաշտպան շրջանակների մոտ: Նրանք բոլորն էլ լավ գիտեն, որ ընթացիկ աշխարհաքաղաքական տրամաբանությամբ իրենք անխտիր ոտատակ են գնալու, ու մի կողմից նրանց հիմիկվա ագրեսիան տեղավորվում է ծայրահեղականների` առաջին պլան մղվելու ընդհանուր միտումով, մյուս կողմից` նրանք այդ ագրեսիվությամբ եւ ծայրահեղականությամբ ստեղծում են հիմքեր, որպեսզի հետո նույն Արեւմուտքում կարողանան քաղաքական ապաստան խնդրել:
Իսկ թե ինչ ակնկալել Ռիգայում` մնաց սպասել հաշված օրեր: Համենայնդեպս, ինչը միանշանակ բացառվում է` դա Հայաստանի կտրուկ վերակողմնորոշումն է: Բնականաբար, մեր թիվ մեկ ներքին դաշնակիցը մեր իսկ բանակն է, սակայն արտաքին աշխարհում թիվ մեկ զինակիցը մնում է Մոսկվան, իսկ պատմության կտրուկ շրջադարձերի պահին դաշնակիցներին ու զինակիցներին մի կողմ չեն հրում:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
