«ՄԵՆՔ ԵՆՔ ՄԵՐ ՍԱՐԵՐԸ» ԵՐԳԸ` «Genealogy» ԽՄԲԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ (տեսանյութ)
Արխիվ 12-16«ՄԵՆՔ ԵՆՔ ՄԵՐ ՍԱՐԵՐԸ» ԵՐԳԸ`
«Genealogy» ԽՄԲԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ (տեսանյութ)
Արդեն հայտնի է, որ «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 19-ին Իսկ Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբը ելույթ կունենա 2-րդ համարի ներքո: Մինչ այդ խմբի 6 անդամները մեծ նվեր են պատրաստել իրենց երկրպագուների եւ աշխարհի բոլոր հայերի համար` Ինգա եւ Անուշ Արշակյանների կատարմամբ սիրված «Մենք ենք մեր սարերը» երգը խմբի անդամները, Հանրային հեռուստաընկերության նախաձեռնությամբ, ձայնագրել եւ ներկայացնում են նորովի մատուցմամբ: Խմբի անդամների` Եսայի Ալթունյանի, Թամար Կապրելյանի, Վահե Թիլբյանի, Մերի-Ջին Օ՛Դոհերթի Վասմաթզյանի եւ Ստեֆանի Թոփալյանի համար երգն առանձնահատուկ նշանակություն եւ խորհուրդ ունի. «Ինչպես «Genealogy» խումբն է խորհրդանշում աշխարհասփյուռ հայությանը, այնպես էլ վերոնշյալ երգը համախմբման յուրահատուկ իմաստ ու հաղորդագրություն է պարունակում»,- նշել են խմբի սփյուռքահայ անդամները:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
