Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

«ՄԱՐԱԹՈՒԿԻ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ. «ՏՄՊՊՀ-Ն ԱՌԱՅՍՕՐ ՈՐԵՎԷ ՈՐՈՇՈՒՄ ՉԻ ԸՆԴՈՒՆԵԼ «ՄԱՐԱԹՈՒԿ ՀՈԼԴԻՆԳ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ

Արխիվ 12-16

«ՄԱՐԱԹՈՒԿԻ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ. «ՏՄՊՊՀ-Ն ԱՌԱՅՍՕՐ ՈՐԵՎԷ ՈՐՈՇՈՒՄ ՉԻ ԸՆԴՈՒՆԵԼ «ՄԱՐԱԹՈՒԿ ՀՈԼԴԻՆԳ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»

 

«Իրավունքը»  նախկին հրապարակումներում անդրադարձել է  ՏՄՊՊՀ-ի կողմից  «Մարաթուկ Հոլդինգ» ՍՊԸ-ի նկատմամբ հարուցված վարույթին և դրա հիմքերին:

Ընկերությունից փորձեցինք ճշտել, թե ինչ վիճակում է գործընթացը: Ընկերության ներկայացուցիչը մեզ  հայտնեց, որ 11.04.2015 թվականին տեղի է ունեցել  հանձնաժողովի նիստ, որի ընթացքում ընկերության ներկայացուցիչները բանավոր եւ գրավոր ներկայացրել են բացատրություններ հարուցված վարույթի անհիմն լինելու վերաբերյալ և նաև ներկայացրել են տեղեկություններ մրցակից այլ սուբյեկտների կողմից հնարավոր անբարեխիղճ մրցակցության մասին:

Չնայած դրան, առայսօր հանձնաժողովը որևէ որոշում չի ընդունել «Մարաթուկ Հոլդինգ» ընկերության վերաբերյալ, ոչ էլ անդրադարձել է ընկերության կողմից ներկայացված փաստերին:

Հետաքրքրական է այն հանգամանքը, որ «Մարաթուկ Հոլդինգ» ՍՊԸ-ի նկատմամբ վարույթը հարուցվել էր թերթի հրապարակման հիման վրա, այնինչ   տվյալ դեպքում ընկերության կողմից կոնկրետ ներկայացվում են փաստեր, որոնք, ընկերության կարծիքով, անտեսվում են Հանձնաժողովի կողմից:

«Մարաթուկ Հոլդինգ» ընկերության ներկայացուցիչը նաեւ ասաց, որ իրենք համբերատար և հույսով լի սպասում են Հանձնաժողովի որոշմանը, որը, ընկերության կարծիքով, պետք է հիմնված լինի իրական փաստերի, այլ ոչ թե քողարկված ենթադրությունների վրա:

Ընկերության ներկայացուցիչը նշեց, որ իրենք հետևողական են լինելու իրենց իրավունքների պաշտպանության հարցում և յուրաքանչյուր անարդար որոշում իրենց նկատմամբ բողոքարկելու են համապատասխան ատյաններում:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ