«ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐԸ» ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ԲԱԶՄԱԲՈՎԱՆԴԱԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Արխիվ 12-16«ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐԸ» ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ԲԱԶՄԱԲՈՎԱՆԴԱԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Այս տարի «Թանգարանային գիշեր» միջոցառման մեկնարկը կտրվի մայիսի 16-ին ժամը 18:00-ին: Այդ օրը Հայաստանի շուրջ 111 թանագարաններ մինչեւ կեսգիշեր բաց կլինեն այցելուների համար: Ծրագրերի շրջանակներում թանգարաններն այցելուններին կներկայանան տարբեր ծրագրերով:
Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը «Հիշողության պատուհաններ» ժամանակավոր ցուցադրությամբ կներկայանա մի քանի հետաքրքիր ծրագրերով: «Պատասխան 100 տարի անց» ծրագրով` տեսաշարի միջոցով կցուցադրվի 1894-1923թթ. գրված Հայոց ցեղասպանությունը փաստող անպատասխան նամակների հայ եւ օտարազգի անվանի գործիչների պատասխան-արձագանքերը, ինչպես նաեւ կլինի բեմականացված ընթերցումներ Ռուբեն Սեւակի եւ կնոջ`Յանի Սեւակի սիրային նամակների հիման վրա: Ծրագիրը կեզրափակվի մեծերի եւ փոքրերի համար նախատեսված ստվերների թատրոնով եւ էթնիկ ռոք խմբի համերգով: Թանգարանի գիտաշխատող ՄԱՐԻՆԵ ՀԱՐՈՅԱՆԸ հույս ունի, որ ինչպես մյուս տարիներին, այս տարի եւս բոլոր թանգարանները կլինեն մարդաշատ.«Վստահաբար կարող եմ ասել, որ «Թանգարանային գիշեր» ծրագիրը Հայաստանի համար դառնում է ավանդական տոն: Սա ունի իր պատճառները , նախ`թանգարանները սիրեցին այս ծրագիրը եւ սիրով պատրաստվեցին այն իրականեցնելու: Մյուսը`ՀՀ մշակույթի նախարարությունը ծրագրին ցուցաբերեց մեծ աջակցություն եւ այն տարածեց»,-նշեց Մ. Հարոյանը:
Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը նույնպես նախապատրաստել է յուրօրինակ ծրագիր: Թանգարանի տնօրեն ԳԱԳԻԿ ԳՅՈՒՐՋՅԱՆԻ խոսքով` այցելունները հնարավորթույուն կունենա դիտելու մեծ ցուցադրություն դաշնամուրային երաժշտության ներքո: Այնուհետեւ թանգարանում տեղի կունենա դասախոսությունն`նվիրված Արեւմտյան Հայաստանի հուշարձաններին.«Մեր այցելուների մեջ կան տարբեր հետաքրքրության մարդիկ, հետեւաբար պետք է նաեւ ասել, որ թանգարանը բացի այդ օրվա ծրագրից, լուծում է նաեւ լուրջ խնդիրներ: Թանգարանում արդեն ձեւավորվել է հետաքրքիր ավանդույթ,ըստ որի թանգարանի բացօթյա տարածքում կլինեն ավանդական երգ ու պար, բեմադրություններ»,-նշեց Գ. Գյուրջյանը: Թանգարանում բացվել է նաեւ «Արեւմտյան Հայաստանի ուրարտական ժառանգությունը» խորագրով ցուցահանդես, որը կգործի նաեւ մայիսի 16-ին. «Նախատեսված է նաեւ երեկոյան զբոսանք թանգարանի միջնաբերդում, որի նպատակով վերականգնվել է ամբողջ լուսավորությունը: Զբոսանքի ընթացքում այցելուները կծանոթանան նաեւ գիշերային Էրեբունուն: «Թանգարանային գիշեր» ծրագիրը գնալով ոչ միայն նոր թափ է ստանում, այլեւ իմաստավորովում է»,-ավելացրեց պարոն Գյուրջյանը:
Նշենք, որ մայիսի 18-ին էլ նշվում է թանգարնների միջազգային օրը, այդ օրը նույնպես մինչեւ ժամը 18:00 բոլոր թանգարանները անվճար կսպասարկեն այցելուներին:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
