Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԲԵԼԱՌՈՒՍԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ «ՑԱՎԸ ՏԱՐԱՎ»

Արխիվ 12-16

ԲԵԼԱՌՈՒՍԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ «ՑԱՎԸ ՏԱՐԱՎ»

 

Երեկ Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում մեկնարկած Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԲԿՏ) Նախարարական գագաթաժողովի եւ Բոլոնիայի քաղաքական չորրորդ ֆորումի ժամանակ պաշտոնապես հայտարարվեց Բելառուսի Հանրապետության ԵԲԿՏ-ին անդամակցումը: Ուշագրավ էր այն, որ Բելառուսի անդամակցմանը կտրականապես դեմ արտահայտվեց Նորվեգիայի ներկայացուցիչը` նշելով, որ դեռ ժամանակը չի եկել: Իսկ Հոլանդիայի ներկայացուցիչը խոսեց Բոլոնիայի կրթական գործընթացի ճանապարհային քարտեզի մասին` ընդգծելով, որ այդ ճանապարհը դեռեւս չի անցնում Բելառուսով: Ի վերջո, ԵՏՄ գործընկեր Բելառուսի թիկունքին կանգնեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` պատվիրակներին առաջարկելով Բելառուսին ընդգրկել պայմանական: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ԵԲԿՏ-ում Բելառուսի պատվիրակությունը ներկայացնող Մինսկի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր ՆԱՏԱԼՅԱ ԲԱՌԱՆՈՎԱՅԻ հետ:

– Տիկին Բառանովա, ինչո՞ւ նախկին ԽՍՀՄ անդամ Բելառուսը որոշեց ընտրել կրթության եվրոպական ուղին:

– Կարծում եմ` այստեղ չկար այլընտրանք: Աշխարհն այսօր գնում է միջազգայնացման, ամեն ինչ փոխկապակցված է, եւ կրթական համակարգը` նույնպես: Իսկ կրթական ոլորտում ամենաքիչ սխալներով առաջ գնալու ճանապարհն այն է, որ կարողանանք սովորել միմյանցից եւ Բոլոնյան կրթական գործընթացը տալիս է այդ հնարավորությունը:

– Բոլոնյան կրթական գործընթացին միացած երկրները կամաց-կամաց անցնում են 12-ամյա կրթական համակարգի: Հետաքրքիր է, թե Բելառուսում այս գործընթացն ի՞նչ փուլում է գտնվում:

– Ուսման տեւողությունն իհարկե խոսում է շատ բանի մասին, բայց կարեւորը բովանդակությունն է: Մեր երկրում հիմա 11-ամյա կրթական համակարգն է գործում, եւ այս պահին, ինչպես Բոլոնիայի գործընթացին մասնակցող բոլոր մյուս պետությունները, պատրաստվում ենք որոշակի փոփոխությունների: 10-11-րդ դասարաններում մենք արդեն մասնագիտացված կրթություն ենք տալիս մեր աշակերտներին, ինչի արդյունքում հիմա էլ հպարտանում ենք մեր ֆիզիկոսներով, մաթեմատիկոսներով, աշխարհագրագետներով, քիմիկոսներով, որոնք հաղթանակներով են վերադառնում միջազգային օլիմպիադաներից:

– Ի դեպ, Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին Բելառուսի անդամակցմանը դեմ էր Նորվեգիան: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան:

– Նորվեգիան դեմ չէր, իրենք, ուղղակի, ուզում էին եւս մեկ անգամ քննարկել այդ հարցը, եւ Բելառուսի անդամակցմանը վերադառնալ կոնֆերանսի վերջում, բայց դա իրենց դիրքորոշումն է: Նորվեգիան գտնում է, թե մեզ մոտ ուսանողների ակադեմիական ազատությունները բավարար չեն, բայց այդ հարցը երբեք չի բարձրացվել ոչ մեկի կողմից, երբ մենք մինչ այսօր մեր անդամակցությունն էինք քննարկում: Իհարկե, ակադեմիական ազատություն որքան շատ ունենան ուսանողները, այնքան ավելի լավ, բայց այն իսկապես կա մեզ մոտ: Սակայն մեզ այս պահին ավելի շատ հետաքրքրում է ֆինանսական կողմը: Որպեսզի ուսանողները կարողանան արտասահման մեկնել` տարբեր կրթական ծրագրերով, դրա համար համապատասխան գումարներ են պետք, իսկ Բոլոնյան համակարգը ստեղծում է տարբեր երկրների համալսարանների միջեւ համագործակցության հնարավորություն, ինչի շնորհիվ բավական մատչելի է դառնում ուսանողի շարժունակությունը: Ինչ վերաբերում է ակադեմիական ազատությանը, միգուցե ես «հետամնաց» թվամ Ձեր աչքին, բայց, անկեղծ ասած, դրանք մեզ մոտ հենց այնպիսին են, ինչպիսին Ձեր երկրում: Բայց այն Ձեզ բավականացնում է չէ՞, մեզ` նույնպես:

– Անդրադառնանք նաեւ Հայաստան-Բելառուս հարաբերություններին...

– Ձեր երկրին մաղթում եմ ծաղկում, ձեր սիրելի բառով ասած` «ցավդ տանեմ» ողջ Հայաստանի ու այս երկրում ապրող ամեն մարդու:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ