ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԶԱՐԿԵՐԱՅԻՆ ԳԵՐՃՆՇՄԱՆ, ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏԻ ԵՎ ԱՐԳԱՆԴԻ ՊԱՐԱՆՈՑԻ ՔԱՂՑԿԵՂԻ ՎԱՂ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ
Արխիվ 12-16ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԶԱՐԿԵՐԱՅԻՆ ԳԵՐՃՆՇՄԱՆ, ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏԻ ԵՎ ԱՐԳԱՆԴԻ ՊԱՐԱՆՈՑԻ ՔԱՂՑԿԵՂԻ ՎԱՂ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Հիվանդությունների կանխարգելում եւ վերահսկում» ծրագրի շրջանակում 2015-2018 թթ-ին եռամյա կտրվածքով մեկնարկել են աշխատանքները` զարկերային գերճնշման, շաքարային դիաբետի եւ արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման, կանխարգելման եւ վերահսկման ուղղությամբ: Ծրագրի երկարաժամկետ նպատակն է նվազեցնել արգանդի պարանոցի քաղցկեղի, ինչպես նաեւ ոչ վարակիչ այլ հիվանդությունների հիվանդացությունն ու մահացությունը: Զարկերակային գերճնշման եւ շաքարային դիաբետի ախտորոշման թիրախային խմբերում ընդգրկված են 35-ից 68 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները, իսկ արգանդի պարանոցի նախաքաղցկեղի վաղ ախտորոշման եւ քաղցկեղի կանխարգելման թիրախային խմբում`30-60 տարեկան բոլոր կանայք: Երրորդ տարվա վերջում պետք է հետազոտված լինի թիրախային բնակչության առնվազն 50-60%-ը:
Նշված սքրինինգային հետազոտություններն անվճար իրականացվում են առողջության առաջնային պահպանման հաստատություններում` պոլիկլինիկաներում եւ ամբուլատորիաներում:
2015 թ-ի հունվար-ից մինչ օրս սքրինինգային ծրագրով իրականացվել է շուրջ 7150 ՊԱՊ թեստի հետազոտություն, իսկ մոտ 56.000 քաղաքացիների մոտ որոշվել է արյան մեջ գլյուկոզի մակարդակը: ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում մասնակցել շաքարային դիաբետի, զարկերակային գերճնշման եւ արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման եւ կանխարգելման անվճար հետազոտություններին եւ պահպանել առողջությունը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
