«ԿԱՐԳԱՎՈՐԵ´Ք ՔՆԵԼՈՒ ՌԵԺԻՄԸ». Հոգեբան (+ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արխիվ 12-16«ԿԱՐԳԱՎՈՐԵ´Ք ՔՆԵԼՈՒ ՌԵԺԻՄԸ». Հոգեբան
Գարնանը հիվանդություններից շատերն ունեն սրվելու հակում (նկատի ունի հոգեկան հիվանդությունները, նևրոզները.-հեղինակ): Այդ մասին այսօր «Ազդակ» լրագրողական ակումբում ասաց հոգեբան ՍԱՄՎԵԼ ԽՈՒԴՈՅԱՆԸ:
«Անցումային շրջանն անհարմարավետության խնդիրներ է ստեղծում. ձմեռն ավարտված է, բայց ամառը դեռ չի սկսվել: Կան մարդիկ, ովքեր գարնան և ամռան ամիսներին են իրենց շատ լավ զգում: Կա նաև հակառակը` ձմռանը: Սրանք անհատական առանձնահատկություններ են»,- շեշտեց նա:
Ս. Խոդոյանն ասաց, որ գարնանը հորմոնալ համակարգի ակտիվացում է տեղի ունենում մարդու օրգանիզմում, ինչի հետևանքով մարդը դառնում է ավելի հուզական, նրա մոտ ավելի հաճախ է ի հայտ գալիս հոգնածությունը, շուտ նյարդայնանում է… «Շատերի մոտ էլ կարող է դրսևորվել գարնանային դեպրեսիայի տեսքով: Խոսքը առողջ մարդու մասին է»,- ընդգծեց հոգեբանը:
Ս. Խուդոյանի խոսքերով` վերոնշյալ դրսևորումները վտանգավոր չեն, և պետք չէ դա որպես ողբերգություն ընկալել: Ավելի լուրջ վտանգ են ներկայացնում մարմնական հիվանդությունները:
«Անցանկալի դրսևորումներից ձերբազատվելու համար հարկ է օգտագործել վիտամիններով հարուստ սնունդ և կարգավորել քնելու ռեժիմը»,- խորհուրդ է տալիս հոգեբանը:
Նյութը՝ Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆԻ
Տեսանյութը՝ ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ
