Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

«ԵՂԱՆԱԿԻՑ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ԱՌՈՂՋ ՄԱՐԴԻԿ». Սրտաբան

Արխիվ 12-16

«ԵՂԱՆԱԿԻՑ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ԱՌՈՂՋ ՄԱՐԴԻԿ». Սրտաբան


Գարնանը սրտաբանների մոտ, սովորաբար, ավելանում է հիվանդների թիվը: Ավելի հաճախ դիմում են զարկերակային ճնշում ունեցող հիվանդները: Այս մասին այսօր «Ազդակ» լրագրողական ակումբում ասաց «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնի սրտաբանական կլինիկայի ղեկավար ՄԱՐԻՆԵ ՕՐԴՅԱՆԸ:

Իր իսկ խոսքերով` պատճառը՝ ջերմաստիճանի, արևի ակտիվության, մթնոլորտային ճնշման և մագնիսական դաշտի փոփոխություններն են… «Զարկերակային բարձր ճնշումը կարող է բերել սրտամկանի-ինֆարկտի առաջացմանը, գլխուղեղի անոթների ինսուլտի»,- զգուշացնում է Մ. Օրդյանը:

Սրտաբանը նշեց, որ ավելի շատ եղանակակախվածություն ունեն այն մարդիկ, ովքեր ունեն սիրտանոթային խնդիրներ, տառապում են նևրոզներով, սակայն, պատահում է, որ եղանակից կախվածություն ունենում են նաև առողջ մարդիկ: «Տղամարդկանց 1/3-ը և կանանց ուղիղ կեսը ունեն կախվածություն եղանակից»:

Ըստ Մ. Օրդյանի՝ մարդկանց վրա բացասական է ազդում նաև այն հանգամանքը, որ մարդիկ ավելի շատ գտնվում են փակ տարածություններում, քիչ են շփվում բնության հետ,  իսկ նման պայմաններում կարող են ի հայտ գալ ` շնչարգելակում, գլխապտույտ, թուլություն:

«Եղանակային փոփոխությունների ժամանակ սիրտանոթային խնդիրներ ունեցող մարդիկ պետք է պարտադիր ընդունեն այն դեղորայքը, որը նշանակված է բուժող բժշկի կողմից կամ ստանան ցուցումներ` դեղաչափերի փոփոխությունների մասին: Հարկ է պասիվացնել էմոցիոնալ և ֆիզիկական ակտիվությունը»:

Բժշկուհու փոխանցմամբ`սրտաբանները խորհուրդ են տալիս դրական վերաբերվել բոլոր պատահարներին, որովհետև մեր կյանքը լի է բացասական լիցքերով. համացանց, սոց. կայքեր... «Հարկ է ներել մտերիմներին, կենցաղային խնդիրները` չսարքել սկզբունք: Օրգանիզմի ուժերը և պահեստային մասը օգտագործել առողջության, առողջ ապրելակերպի և դրական լիցքերի համար»:


 

Նյութը՝ Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

Տեսանյութը՝ ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ