Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԳՅՈՒՂԵՐՆ ՈՒ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ «ԱԿԲԱ- ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» ԲԱՆԿԻ ՏՈԿՈՍՆԵՐԻ ՏԱԿ ԵՆ

Արխիվ 12-16

ԳՅՈՒՂԵՐՆ ՈՒ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ «ԱԿԲԱ-

ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» ԲԱՆԿԻ ՏՈԿՈՍՆԵՐԻ ՏԱԿ ԵՆ

 

Պարզվում է պարզեցված ընթացակարգով էքսպրես վարկեր տրամադրելը պարզեցված «թակարդ» էր գյուղացիների համար, քանի որ նրանք «ոտքի» կանգնելու փոխարեն, ավելի խրվեցին բանկի փորած փոսը: Դեռ ավելին՝ մի քանի տարում ոչ միայն հայտնվեցին անելանելի վիճակում, այլև խնդիրն այնքան սրվեց, որ որոշ գյուղերում մարդիկ կանգնեցին ողջ անշարժ ու շարժական գույքը կորցնելու վտանգի առջև: Զարմանալիորեն մեր խմբագրություն դիմած քաղաքացիների ու թեթև լրագրողական հետաքննության արդյունքում պարզվեց, որ գյուղերն ու գյուղացիները հիմնականում «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրկոլ» բանկի տոկոսների տակ են, իսկ նույն բանկից տուժած 5 վարկառու էլ արդեն հասցրել է դիմել «Տուժած վարկառուների իրավական պաշտպանության կենտրոն» ՀԿ-ին: «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի թեթև ձեռքով բանկային թայֆունի մեջ հայտնված գյուղացիները, չեն էլ պատկերացնում, թե այդ շրջապտույտից ոնց պետք է դուրս գան: Մեր փոքրիկ հարցախույզը ցույց տվեց, որ բոլոր գյուղերը, ինչպես ասում են՝ չնայած մի տնից չեն, բայց նույն հոգսի տակ են: Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի գյուղապետ Գևորգ Մարտիրոսյանը «Իրավունք»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց գյուղացիները մի բնակից վերցրած գումարով մյուս բանկի տոկոսներն են փակում, ու չեն էլ իմանում թե դրա վերջն ինչ է լինելու: Գյուղապետի խոսքով, եթե սկզբում միայն մեկ՝ «Ակբա» բանկն էր, ապա հիմա ավելացել են նաև՝ «Բիզնես», «Արտշին» բանկերը ու այլ վարկային կազմակերպությունները: «Ամբողջ գյուղը, ինձնից սկսած մինչև վերջին մարդը վարկի տակ է: Նախկինում միայն մի բանկից ունեինք գումար վերցրած, հիմա դառել են 4-5 բանկ: Մեկից վերցնում ենք, մյուսի տոկոսն ենք փակում: Այն էլ ինչ ձևով՝ չգիտեմ: Բանկի տոկոսը 18, 20, 24 տոկոս է, դա լավ պայման ա՞: Գյուղատնտեսական վարկերը շատ քիչ են, չի բավարարում, բայց գյուղացիները ստիպված վերցնում են»,- ասում է Մարտիրոսյանը:

Գրեթե նույն պատկերն է Արարատի մարզի Ազատաշեն գյուղում: Գյուղապետ Ստեփան Ստեփանյանն էլ նշեց, որ իրենց գյուղում էլ է հիմնական վարկատուն «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկնը: Դուք էլ վարկ ունե՞ք հարցից անակնկալի եկավ. «Բայց աղջիկ ջան այս երկրում ո՞վ վարկի տակ չի, որ գյուղապետը վարկի տակ չլինի: Տարբեր տեսակի վարկեր են: Ով որտեղից կարողանում է վերցնում է: Վերջին շրջանում վարկ էլ չեն տալիս, դոլարի վարկ են դրել: Զոռով շառով մի կերպ յոլա ենք գնում ու մի կերպ փակում ենք: Գյուղում կան գյուղացիներ, որոնց տունն անցել է բանկին, հիմա ետ են ուզում գնել: Մեր գյուղը Երևանին մոտ է գտնվում մեր վիճակն ավելի բարվոք է, բայց Երևանից հեռու գտնվողների վիճակը շատ վատ է»,- ասաց Ս. Ստեփանյանը: Գյուղապետը տեղեկացրեց, որ իրենց տրամադրած վարկերը 24 տոկոսով են, իսկ կառավարության կողմից սուբսիդավորված վարկերի պայմանները բավականին խիստ են, ուստի ոչ բոլորն են կարողանում դիմել: «Ասում են ինչ-որ ԱԿԲԱ բանկը սուբսիդիա յա տալիս 10-12 տոկոսով է գումարը տրամադրելու, բայց պայմաններն այնպիսին են, որ շատ դժվարությամբ է տալիս: Ես չեմ դիմել, քանի որ մի վարկ ունեմ, կնոջս անունով 1,5 մլն դրամի, տարին 24 տոկոսով է, բայց 30 է կանգնում»,- ասաց Ազատաշենի գյուղապետը:

Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Ագարակավանի գյուղացիները նույնպես վարկերի տակ են: Գյուղի գյուղապետ Խորեն Կիրակոսյանն «Իրավունք»-ին ասաց, որ իրենց մոտ էլ է նույնը՝ մի վարկը վերցնում են, որ մյուսի գումարը փակեն: «Ոնց որ մնացածը, մի տեղից վերցնում են, մյուս տեղում փակում են: Գյուղացիները հիմնականում ԱԿԲԱ բանկից են վարկեր վերցրել: Տոկոսները շատ-շատ է: Չնայած 10 տոկոսանոց վարկեր էլ կան, բայց շատ քիչ են և չնչին գումարներ են կազմում: Հիմնականում գյուղացիների վերցրած վարկերը 22-24 տոկոսով վերցված վարկերն են, ոնց որ մյուս բանկերում է, այնպես էլ այստեղ է»,- ասում է Ագարակավանի գյուղապետը:

Ստացվում է, որ չնայած ողջ աշխարհում ագրարագյուղացիական տնտեսություններին, որպես ռիսկային ոլորտ, ոչ միայն չնչին տոկոսով են վարկեր տրամադրում, այլև ազատում են շատ հարկատեսակներից, իսկ Հայաստանում գյուղատնտեսական տարբեր վարկեր տրամադրելու մեջ մասնագիտացած բանկը հարկերի ու վարձավճարների տակ կքած գյուղացուն 22-ից 24 տոկոսով վարկ տալուց բացի, դրան գումարում է ևս 5-ից 10 տոկոս ու սկսում «քերթել», առանց հասկանալու, որ արդեն գյուղացու ոսկորին է հասել:


ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ