ԳԱՌՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ. «ՋՀԱՆԳԻՐՅԱՆՆ ԱՍՈՒՄ ԷՐ` ԻՆՁ ՄԱՆԴԱՏ ՊԵՏՔ ՉԷ, ԲԱՅՑ ՄԱՆԴԱՏԸ ԳՐՊԱՆԸ ՄԱՆ Է ԳԱԼԻՍ»
Արխիվ 12-16ԳԱՌՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ. «ՋՀԱՆԳԻՐՅԱՆՆ ԱՍՈՒՄ ԷՐ` ԻՆՁ
ՄԱՆԴԱՏ ՊԵՏՔ ՉԷ, ԲԱՅՑ ՄԱՆԴԱՏԸ ԳՐՊԱՆԸ ՄԱՆ Է
ԳԱԼԻՍ»
Օրեր առաջ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հայտարարել էր, որ ԲՀԿ-ն նախկին ԲՀԿ-ն չէ, եւ որ ԲՀԿ-ից միայն իր անունն է մնացել: Այն, որ ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի «ջրերը» մի առվով չեն հոսում արդեն մի քանի ամիս է: Մասնավորապես` մինչ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի Սերժ Սարգսյանի հետ հանդիպելն ու փետրվարի քսանի հանրահավաքը ԲՀԿ նախկին առաջնորդի կողմից չեղյալ համարվելը, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը բաց նամակ հղեց Սերժ Սարգսյանին, իսկ հանրահավաքի չեղյալ համարելուց մեկ օր առաջ հրապարակեց «Սրտիս պարտքը» հոդվածը, որտեղ Տեր-Պետրոսյանը խոսում էր ԲՀԿ-ի սայթաքումներից ու կուսակցության ներսում գոյություն ունեցող խառնակիչների մի խմբից: ԲՀԿ-ի նեղ շրջանակներում Տեր-Պետրոսյանի այդ հոդվածը համարեցին դավաճանություն, ավելին` ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը հայտարարեց, որ առաջին նախագահին հարիր չեն հնչեցնել նման գնահատականներ: Իսկ մինչ այդ այս երկու կուսակցությունները սերտ համագործակցում էին ու անգամ Ազատության հրապարակում մի հարթակ վրա կանգնում:
«Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը, «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությանը, հիշեցրեց` «եռյակի» կամ «քառյակի» թիկունքում կանգնած էր Ռոբերտ Քոչարյանը, որոնց նպատակը երկրի ապագայի հարցը չէր:
ՀԱԿ-ի նախկին անդամը նաեւ հիշեցրեց ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի քայլերը. դաշինքի կազմում առկա 17 կուսակցություններին ՀԱԿ առաջնորդը տրորեց, կանգ առավ միայն ՀՀՇ-ի վրա, այնուհետ գողացավ ՀՀՇ անունը եւ դրեց ՀՀՇ կուսակցության վրա: «Բացի այդ` տարիներ շարունակ 2008-ից ի վեր բարբաջում էին իշխանություների դեմ, օբյեկտիվ գնահատականներ հնչեցնում իշխանության հասցեին, հետո գնացին յոթ մանդատ վերցրին եւ այն նախընտրեցին տասը զոհերի փոխարեն: Թող ինձ ներեն մարտի մեկի զոհերի հարազատները»,- մանրամասնեց կուսակցության ղեյկավարը:
Ըստ Գառնիկ Մարգարյանի` ԲՀԿ-ն միշտ եղել է իշխանության բաղկացուցիչ մասը, հետեւաբար ոչինչ էլ չի փոխվել:
Ինչ վերաբերում է Գագիկ Ջհանգիրյանի վերոնշյալ հայտարարությանը, պրն Մարգարյանը հիշեցրեց Ջհանգիրյանի տարիներ առաջ ասված խոսքը` «ինձ մանդատ պետք չէ», բայց հիմա, Գառնիկ Մարգարյանի կարծիքով մանդատ գրպանում ման է գալիս:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
