Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆԸ

Արխիվ 12-16

ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆԸ

Հայաստանում նշում են Համբարձման տոնը: Այն որպես տոն հաստատվել է 4-5-րդ դարերում եւ նշվում է Զատկից հետո 40-րդ օրը: Դրա հիմքում ավետարանական պատմությունն է այն մասին, թե ինչպես հարություն առած Հիսուս Քրիստոսն առաքյալներին կանչեց Երուսաղեմի մերձակայքում գտնվող Ձիթենյաց լեռ եւ պատվիրեց. «Ուրեմն գնացեք, բոլոր ազգերն աշակերտեցեք, նորանց մկրտելով Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով՝ նորանց սովորեցնելով, որ ամեն ինչ, որ ձեզ պատվիրեցի, պահեն»:

Այս խոսքերով Նա սկսեց հեռանալ եւ անհետացավ ամպերում: Մինչ առաքյալները երկինք էին նայում, երկու հրեշտակ հայտնվեց եւ ավետեց, որ ժամանակին Քրիստոս կրկին կհայտնվի՝ մարդկության Դատաստանի եւ երկնքի արքայությունը հաստատելու համար. «Նա կգա նույն կերպարով, որով Նրան տեսաք երկինք համբարձվելիս»:


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ