«ՊԵՐՄՅԱԿՈՎԻ ԱՂԱՆԴԱՎՈՐ ԼԻՆԵԼԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՊԵՏՔ Է ԱՄԲՈՂՋԱՊԵՍ ՊԱՐԶԻ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16«ՊԵՐՄՅԱԿՈՎԻ ԱՂԱՆԴԱՎՈՐ ԼԻՆԵԼԸ ՀԱՅԿԱԿԱՆ
ԿՈՂՄԸ ՊԵՏՔ Է ԱՄԲՈՂՋԱՊԵՍ ՊԱՐԶԻ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում Ավետիսյանների ընտանիքի փաստաբան Լուսինե Սահակյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ապացույցների մի մասը ռուսական կողմի մոտ է եւ դրանց տրամադրումը հայկական կողմին հնարավորություն կտա լիարժեք քննել գործը: «Ռուսական կողմը հնարավորություն է ունեցել հայկական կողմից ավելի շատ հարցաքննելու Պերմյակովին, եւ կարիք կա թե՛ հայկական, թե՛ ռուսական կողմի հարցաքննությունների արձանագրությունները համադրել»,- ասաց փաստաբանը:
«Իրավունքը» փաստաբան Երեմ Սարգսյանի պարզեց` արդյոք Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի այն հայտարարությունը, թե հստակ ժամկետ չկա` երբ ՌԴ դատախազը կպատասխանի Կոստանյանի նամակին, իրոք իրականությանը համապատասխանում է, իրոք հայկական կողմը չի կարող այնպես անել, որ այդ պատասխանը շուտ լինի: Երեմ Սարգսյանի խոսքով` այն, ինչ կձեռնարկի հայկական կողմըմ դուրս է ՌԴ-ի հետ կնքված բոլոր պայմանագրերից: «Նշվում է միայն, որ կա փոխադարձ պայմանավորվածություն, թե ինչ պայմանավորվածությունների մասին է խոսքը, դա արդեն դուրս է իրավական ձեւաչափից»,- մանրամասնեց փաստաբանը:
Մեր մյուս հարցին` դեպքից օրեր անց պարզ դարձավ Պերմյակովների` աղանդավորական ընտանիքին հարելու մասին: Արդյոք հայկական կողմն այս փաստը կպահի իր ուշադրության կենտրոնում: «Ռուսական կողմը կպարզի, թե ոչ, չեմ կարող ասել, բայց հայկական կողմը ամբողջական դա պետք է պարզի: Չգիտենք`այդ պահով ինչ քննություն է կատարվել, գործի ամբողջ ծավալին ծանոթ չենք եւ իրավունք էլ չունենք ծանոթանալու: Երբ կունենանք, կտեսնենք»,- պատասխանեց պրն Սարգսյանը:
Հետաքրքրվեցինք`տեղյա՞կ է փաստաբանը` հարցաքննել են Պերմյակովի ծնողներին, Երեմ Սարգսյանն ասաց, որ որեւէ տեղեկատվություն չունի, բայց կարծում է` ռուս իրավապահները պետք է հարցաքննած լինեն նրանց:
Ի դեպ, Վալերի Պերմյակովի հոր` Պավել Պերմյակովից փորձեցինք ճշտել`ինչու մինչ այժմ նա Հայաստան չի եկել եւ ցանկություն չի հայտնել տեսնելու որդուն, սակայն հեռախոսազանգին պատասխանեց Վալերի Պերմյակովի քույրը` Լյուդմիլան եւ հրաժարվեց որեւէ հարցի պատասխանել:
Մանրամասները`տեսանյութերում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
