Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՈՐԲԱՆՈՑԻ ՀԱՐՑԻՆ ԿՄԻՋԱՄՏԻ ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒՆ

Արխիվ 12-16

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՈՐԲԱՆՈՑԻ ՀԱՐՑԻՆ

ԿՄԻՋԱՄՏԻ ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒՆ

 

Թուրքիայում հայկական որբանոցի հարցը հասել է պետության օրակարգ: Իշխող՝ «Արդարություն և զարգացում» կուսակցությունից պատգամավորի հայ թեկնածու Մարգար Եսայանը հայտնել է, որ որբանոցի հարցի լուծման մասին արդեն խոսել են վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ և այդ ուղղությամբ աշխատանքներ սկսել. տեղեկացնում է «Ակօս»-ը:   Հայկական որբանոցի ոչնչացման ժամանակավոր դադարեցումից հետո` մայիսի 12-ին, հանդիպում է տեղի ունեցել, որին մասնակցել են «Նոր Զարթօնք»-ը, ճամբարում հերթապահողներին ներկայացնող Ալեքսիս Քալքը, Գեդիքփաշայի հայկական բողոքական եկեղեցու հոգևոր առաջնորդ Գրիգոր Աղբալօղլուն, եկեղեցու հիմնադրամի ղեկավարներն ու հայկական համայնքի փաստաբաններից Սեպուհ Ասլանգիլը, «Մտքի պլատֆորմ»-ից` Հարութ Օզերը, փոքրամասնությունների հիմնադրամների ներկայացուցիչ Թորոս Ալջանը, ճամբարում մեծացած Կարապետ Օրունոզնը, «Արդարություն և զարգացում» կուսակցության` Կ.Պոլսից պատգամավորի թեկնածու Մարգար Եսայանը: Հանդիպմանը հեռախոսակապի միջոցով միացել է իշխող կուսակցության` Կ.Պոլսի շրջանի նախագահ Սելիմ Թեմուրջուն: «Ակօս»-ի հետ զրույցում Մարգար Եսայանը նշել է, որ մոտ 4 ժամ տևած հանդիպման ժամանակ հիմնադրամների ընդհանուր տնօրինությունը հարցի վերաբերյալ լուծումներ գտնելու հարցն է բարձրացրել:

«Անցած շաբաթ իշխող կուսակցության կազմակերպած ընթրիքի ժամանակ այս մասին խոսեցի Դավութօղլուի հետ: Ասաց, որ անձամբ է միջամտելու այս հարցին: Սեղանի շուրջն էին նաև շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Իդրիս Գյուլլուջեն, Կ.Պոլսի քաղաքապետ Քադիր Թոփբաշը, իշխող կուսակցության` Կ.Պոլսից նախագահ Սելիմ Թեմուրջին: Այդ հարցը միասին քննարկեցինք: Դավութօղլուն հրահանգեց և Կ.Պոլսի քաղաքապետն ստանձնեց կատարել: Կապ է հաստատվելու որբանոցի սեփականատերերի հետ, և լուծում է գտնվելու: Փորձում են լուծում գտնել պետք եղած դեպքում փոխհատուցելու, կամ էլ հարկադիր օտարման միջոցով»,- ասել է Եսայանը:

Շեշտելով, որ այսուհետ անհնար է որբանոցի ոչնչացումը,նա հավելել է. «Ամենաբարձր տեղից Թուզլայի քաղաքապետարանը հրահանգ է ստացել՝ որբանոցի ոչնչացման աշխատանքները դադարեցնել, սակայն հիմնադրամը փորձում է ոչնչացնելու լիցենզիան չեղարկել: Ես իշխող կուսակցության` Կ.Պոլսից նախագահ Սելիմ Թեմուրջուին խնդրել եմ, փորձում ենք Թուզլայի քաղաքապետարանից պաշտոնական գրություն վերցնել: Սրանք բյուրոկրատական մանրամասնություններ ե, այլևս ոչ մի վտանգ չկա որբանոցի համար»:

Ընդգծելով, որ այս հարցիում պետք է քաղաքական կամք ցուցաբերել, որի տեսանկյունից Դավութօղլուի հրահանգը շատ կարևոր է, Եսայանն ասել է. «Այստեղ հիմնադրամն էլ մեղք ունի: Մի շարք դատեր ժամանակին չեն հարուցվել: Դատախազի վրա ազդելու համար քաղաքական կամք է հարկավոր: Սա էլ պետությունը պիտի լուծի, Դավութօղլուն հրահանգել է: Հանդիպումներ են լինելու, ճանապարհային քարտեզ է որոշվելու: Մի քիչ ժամանակատար է, սակայն քաղաքապետարանն այս հարցը լուծելու է»:


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ