Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՓԱՍՏԱԲԱՆ. « ԱՎԵՏԻՍՅԱՆՆԵՐԻ ՎՐԱ ԿՐԱԿՈՂԸ ԵՂԵԼ Է ՄԵԿ ԱՆՁ»

Արխիվ 12-16

ՓԱՍՏԱԲԱՆ. « ԱՎԵՏԻՍՅԱՆՆԵՐԻ ՎՐԱ  ԿՐԱԿՈՂԸ ԵՂԵԼ Է

ՄԵԿ ԱՆՁ»

 

Ավետիսյանների ընտանիքի փաստաբան Լուսինե Սահակյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով հունվարի 12-ին   տեղի ունեցած  Ավետիսյանների ընտանիքի սարսափելի սպանության մասին, ասաց, որ երբ նայում ենք սպանված Ավետիսնանների դիրքեը,  պարզ է դառնում`շատ ժամանակ չեն ունեցել  դիմադրել հանցագործին: «Օրինակ, Արմեն Ավետիսյանը չի հասցրել սենյակից դուրս գալ, փորձել է պաշտպանել իր ընտանիքին իր  ննջասենյակում: Փոքրիկ Սերյոժա Ավետիսյանը եղել  է Արաքսյա Պողոսյանի` մոր գրկում: Հավանաբար, կարելի է ենթադրել, որ մայրը փորձել է իր գրկում պաշտպանել իր երեխային»,- մանրամասնեց  փաստաբանը:

Ըստ Սահակյանի`չի կարելի բացառել`արդյոք Պերմյակովը եղել է միայնակ, թե մի քանի անձ է եղել բնակարանում: Փորձաքննության արդյունքները ցույց են տալիս, որ կրակոցն արձակված է եղել մեկ հոգու կողմիցլ, իսկ թե բացի Պերմյակովից` քանի հոգի է եղել բնկարանում, չեն կարող ասել:

Լուսինե Սահակյանը նաեւ ասաց, որ որեւէ ապացույց ձեռք չի բերվել այն մասին, որ Պերմյակովն ու Ավետիսյանները ծանոթ են եղել իրար հետ կամ շփվել են:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ