ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏՎԵԼ`ՍԵՐՅՈԺԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ ԴԻՄԱԴՐԵԼ Է ՊԵՐՄՅԱԿՈՎԻՆ.ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏՎԵԼ`ՍԵՐՅՈԺԱ
ԱՎԵՏԻՍՅԱՆԸ ԴԻՄԱԴՐԵԼ Է ՊԵՐՄՅԱԿՈՎԻՆ.
ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ավետիսյանների ընտանիքի փաստաբան Միհրան Պողոսյան այսօր լրագրողների հետ զրույցում ներկայացրեց Ավետիսյանների բնակարանի տան նկարագրությունը, ապա նաեւ հանցագործի տեղաշարժը այդ բնակարանում: Սակայն թե ինչպիսի դիրքում են եղել կրակոցների ժամանակ Ավետիսյաները, դեռ պարզ չէ, քանի որ պետք է արվի համալիր փորձաքննություն: «Բայց մի բան պարզ է` բնակարանում բոլոր հրազենային վնասվածների ժամանակ հրազանի փողը եղել է հորիզոնական»,- ասաց Պողոսյանը: Փաստաբան Լուսինե Սահակյանն էլ մանրամասն խոսելով դեպքի մասին, ասաց, որ դեպքի օրը Ավետիսյանների բնակարանում`հյուրասենյակում, Աիդա Ավետիսյանն էլ գտնվել եւ չի էլ հասցրել տեղաշարժվել: «Երկրորդ ննջասենյակում Սերյոժա Ավետիսյանն ու Հասմիկ Ավետիսյանն են եղել` տատիկն ու պապիկը: Նրանց մարմնի դիրքերը խոսում են այն մասին, որ Հասմիկը արթնացել եւ փորձել է կանգնել: Մենք կարծում էինք, որ Սերյոժա Ավետիսյանը անկողնու մեջ է գտնվել տեղաշարժված չէր կարող լիներ, բայց փորձագետի եզրակացությունը ցույց տվեց` նա պայքարել է, քանի որ բացի հարզենային վնասվածքներից` կան բութ գործիքով վնասվածքներ: Հացագործը խզակոթով հարվածել է Սերյոժա Ավետիսյանին: Երրորդ ննջասենյակում եղել են Արմեն Ավետիսյանն ու Արաքսյա Պողոսյանը, որի գրկում եղել է փոքրիկ Սերյոժա Ավետիսյանը: Արաքսյան ստացել է կտրող ծակող գործիքով վնասվածք»,- մանրամասնեց փաստաբանը:
Մանրամասները` տեսանյութում
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
