ԵԲԿՏ-ԻՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ԱՆԴԱՄԱԿՑՄԱՆԸ ԴԵՄ ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑ ՆՈՐՎԵԳԻԱՆ
Արխիվ 12-16ԵԲԿՏ-ԻՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ԱՆԴԱՄԱԿՑՄԱՆԸ ԴԵՄ ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑ ՆՈՐՎԵԳԻԱՆ
Այսօր Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում մեկնարկած Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԲԿՏ) Նախարարական գագաթաժողովի եւ Բոլոնիայի քաղաքական չորրորդ ֆորումի ժամանակ պաշտոնապես հայտարարվեց Բելառուսի Հանրապետության ԵԲՏԿ-ին անդամակցումը: Ուշագրավ էր այն, որ Բելառուսի անդամակցմանը կտրականապես դեմ արտահայտվեց Նորվեգիայի ներկայացուցիչը` նշելով, որ դեռ ժամանակը չի եկել: Բելառուսի թիկունքին կանգնեց ՀՀ ԿԳ նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ` պատվիրակներին առաջարկելով Բելառուսին ընդգրկել պայմանական:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
