Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԹՈՒՐՔ ՅԱԿԻՆԸ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ՓՆՏՐՈՒՄ Է` ԻՐԵՆ ՇՐՋԱՆՑԵԼՈՎ

Արխիվ 12-16

ԹՈՒՐՔ ՅԱԿԻՆԸ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ՓՆՏՐՈՒՄ Է` ԻՐԵՆ ՇՐՋԱՆՑԵԼՈՎ

 


Ռուսաստանի առաջնության 27-րդ տուրի շրջանակներում Մոսկվայի "Սպարտակը" մրցակցի հարկի տակ 4:2 հաշվով պարտվեց Գրոզնիի "Թերեքին": Եվ սա այն դեպքում, երբ Չեչնիայի թիմը 40-րդ րոպեից խաղում էր տասը ֆուտբոլիստներով:
Այս հանդիպումն իր հերթին ապացուցեց, որ մոսկովյան թիմի խնդիրները շատ ավելի լուրջ են եւ բնավ կապ չունեն մեկ կամ երկու հայազգի ֆուտբոլիստների, առավել եւսª նրանց եւ մարզչի հարաբերությունների հետ: Սակայն թուրքական ծագում ունեցող Մուրատ Յակինը թիմի խաղային ձախողումների մեղավորին փնտրում է` բացառապես իրեն շրջանցելով, մինչդեռ թիմի հիմնական խնդիրներն առաջացան հենց այն պահից, երբ թուրք մասնագետը գլխավորեց մոսկովյան թիմը:


Ինչեւէª այս վերջին հանդիպմանը Յուրա Մովսիսյանը փոխարինման դուրս եկավ 60-րդ րոպեին եւ "Սպորտ-Էքսպրեսսի" գնահատմամբ ստացավ 4.5 գնահատականը: Մուրատ Յակինի թիմի կազմում ամենաբարձրը գնահատվել են Կուինսի Պրոմեսը եւ Վյաչեսլավ Կրոտովըª 6: Մովսիսյանի խաղին անդրադարձել է նաեւ "Sovsport"-ը, որը, ինչպես երեւում է, ավելի շատ հարում է Յակինյան գաղափարներին. "Գլուշակովի նուրբ փոխանցումից հետո Մովսիսյանն ուներ գերազանց հնարավորություն, սակայն վատ մշակեց գնդակը եւ ձախողեց պահը: Մովսիսյանը վազում է, բայց ոչ ավելին: Աննպատակ, անհասկանալի աթլետիկական վազք: Գուցե, պետք է ոչ թե Բարիոսին վաճառել, այլ...":
Մոսկովյան ակումբի, կարելի է ասել, խայտառակ արդյունքից հետո արտահայտվել է նաեւ Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը. "Կարգ եւ ոգի թիմում պետք է ստեղծի մարզիչը: Բարձր կարգը ձեռք է բերվում մարզումների ժամանակ: Եթե թիմը չունի անհրաժեշտ կարգ եւ ոգի, ապա դա մարզիչի մեղքն է: "Թերեքի" դեմ խաղը բացասական իմաստով կմտնի "Սպարտակի" պատմության մեջ. ունենալ քանակական առավելություն եւ 4 գոլ բաց թողնել երկրորդ խաղակեսում: Եթե "Սպարտակի" մարզչական շտաբը լիներ սպարտակցի, իր հեղինակությամբ կանդրադառնար թիմի կամային ու բարոյական որակների վրա":

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ